Թեյի 5 «չի կարելիները»
LifestyleԹեյը շատ օգտակար ըմպելիք է: Այն օգտակար է հատկապես մրսածության ժամանակ: Չինացի փորձագետներն ուսումնասիրություններ են իրականացրել, որի արդյունքում բացահայտել են, որ ոչ ճիշտ ըմպած թեյը կարող է վնասել օրգանիզմին։ Նրանք առանձնացրել են թեյի 5 «չի կարելիները».
1. Չի կարելի թեյը խմել քաղցած վիճակում։ Չինացիները կարծում են, որ թեյը սառեցնող հատկություն ունի և կարող է չափից շատ սառեցնել ստամոքսը:
2. Չի կարելի չափազանց տաք թեյ ըմպել։ Այն կարող է վնասել կերակրափողը և ստամոքսը։ Թեյի օգտագործման ընդունելի ջերմաստիճանը 56 C է:
3. Չի կարելի օգտագործել շատ սառը թեյ, քանի որ այն ձեզ առավել առույգ չի դարձնի, իսկ օրգանիզմի վրա ցրտի և ծանրության զգացում կթողնի։
4. Չի կարելի շատ թունդ թեյ օգտագործել։ Թեյի մեջ պարունակվող տանինի ու կոֆեինի մեծ չափաբաժինը ազդում է նյարդային համակարգի վրա, որն էլ կարող է գլխացավի և անքնության պատճառ դառնալ:
5. Չի կարելի թեյը երկար թրմել։ Օգտակար բաղադրիչները սկսում են թթվել, իսկ վիտամիններն անհետանում են։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: