Թրամփը չեղարկել է Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման մասին Օբամայի վարչակազմի որոշումը
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկում է Վաշինգտոնի և Հավանայի միջև հարաբերությունների կարգավորման մասին միակողմանի գործարքը, որը նախորդ վարչակազմը կնքել է Կուբայի հետ:
«Ես ամբողջովին չեղարկում եմ միակողմանի գործարքը Կուբայի հետ, որը կնքվել է նախորդ վարչակազմի կողմից», - ТАСС գործակալության փոխանցմամբ` Թրամփը հայտարարել է Մայամիում ելույթ ունենալիս` ընդգծելով, որ այս որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես:
Թրամփը Կուբային կոչ է արել նոր համաձայնագիր մշակել, որը կբխի երկու երկրի շահերից:
«Կոչ ենք անում Կուբային նստել բանակցությունների սեղանի շուրջ նոր համաձայնագրով, որը լավագույնս կհամապատասխանի նրանց և մեր ժողովուրդների շահերին», - ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահն ավելի վաղ Կուբային մեղադրել է Փհենյանին զենք մատակարարելու և Վենեսուելայում իրավիճակի ապակայունացմանը նպաստելու մեջ: