Սիրիայում մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել մզկիթի մոտ
ՄիջազգայինՍիրիայի հյուսիսային Իդլիբ քաղաքում մահապարտ ահաբեկիչը ինքն իրեն պայթեցրել է մզկիթի հարևանությամբ կայանված մեքենայում:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները, հարձակումն իրականացվել է Աբի Զիր Ալ-Գաֆարի մզկիթի մոտակայքում:
Հաղորդվում է, որ զոհեր և տուժածներ կան խաղաղ բնակչության շրջանում, սակայն նրանց հստակ թիվը չի նշվում: Նշվում է, որ ահաբեկչի թիրախը սաուդացի իսլամական քարոզիչ Աբդուլլա ալ-Մահայինին է եղել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հարվածների հետևանքով 21 խաղաղ բնակիչ է զոհվել սիրիական Ռաքքայում: