Թրամփն առաջին անգամ հանգստյան օրերին Քեմփ Դեւիդ կմեկնի
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ հանգստյան օրերն ընտանիքի հետ կանցկացնի Մերիլենդ նահանգի Քեմփ Դեւիդ ամառային նախագահական նստավայրում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն՝ Թրամփը Քեմփ Դեւիդ կմեկնի շաբաթ առավոտյան եւ Վաշինգտոն կվերադառնա կիրակի երեկոյան:
Մինչ այդ Թրամփը նախընտրում էր հանգստյան օրերն անցկացնել Ֆլորիդայի կամ Նյու Ջերսիի իր գոլֆ-ակումբներում: Նախագահի քննադատներն այդ կապակցությամբ ակտիվորեն քննարկում էին ամերիկյան հարկատուների համար Թրամփի ուղեւորությունների արժեքի հարցը: