Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
ՄիջազգայինՖրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
Նախօրեին արդեն քվեարկել են Գվադելուպայի, ֆրանսիական Գվինեայի, Մարտինիկիի, Սեն Բարտելմի, Սեն Մարտենի, ֆրանսիական Պոլինեզիայի, Սեն Պյերի, Միկելոնի ֆրանսիացիներն, ինչպես նաև ԱՄՆ-ում բնակվող Ֆրանսիայի քաղաքացիները: Րեյունյոնի, Նոր Կալեդոնիայի և Մայոտտայի ֆրանսիացիները կքվեարկեն արդեն այսօր:
Անցյալ շաբաթ Ֆրանսիայում անցել էր խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, երկրի նախագահ Մակրոնի ու նրա դաշնակիցների օգտին քվերակել էր ֆրանսիացիների 32,3%-ը, հանրապետականներին հաջողվել էր հավաքել ձայների միայն 15,8%-ը, Մարին Լէ Պենի գլխավորած «Ազգային ճակատին» իրենց քվեն տվել էին քաղաքացիների 13,2%-ը, ձախակողմյաններին՝ 11,0%-ը, իսկ նախկին իշխանական սոցիալիստական կուսակցությանը ընդամենը 7,4%-ը:
Առաջին փուլում հաղթանակի համար թեկնածուներին անհրաժեշտ էր առնվազն 50% ձայն, որի շեմը ոչ ոքի հաղթահարել այդպես էլ չէր հաջողվել: