Շպռոտը վերադառնում է Հայաստան
LifestyleՅոթ տարի ԱՄՆ-ում բնակվելուց հետո Շպռոտը վերադառնում է Հայաստան: Երգչուհին այս մասին հայտնել է իր Instagram-ում՝ տեսաուղերձի միջոցով.
«Վերջապես յոթ տարի հետո ես նորից կտեսնեմ Երեւանը: Չեմ հավատում, որ կտեսնեմ քույրիկիս, մամայիս եւ, իհարկե, Մարտին Յորգանցին»:
Ավելի վաղ երգչուհին հրապարակել էր հայկական անձնագրի լուսանկարը՝ գրելով. «Երեւանս, գալիս եմ»:
Նշենք, որ Միացյալ Նահանգներում Շպռոտը երգում է հայկական ռեստորաններից մեկում, սակայն խոստովանել է, որ շատ այլ աշխատանքներ էլ է կատարել: Թե որն է նրա վերադարձի պատճառը, կփորձեքն պարզել առաջիկայում: