Սաուդյան Արաբիայի առափնյա անվտանգության աշխատակիցները կրակ են բացել իրանցի ձկնորսների ուղղությամբ
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի առափնյա անվտանգության աշխատակիցները կրակ են բացել իրանական լաստանավերի ուղղությամբ. այս մասին հայտնում է Press TV-ն:
Իրանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ձկնորսական լաստանավերը բարձր ծովի ալիքների պատճառով դուրս են եկել ուղեգծից, սակայն սաուդյան կողմը կրակ է բացել նրանց ուղղությամբ առանց հստակ ճշտելու՝ արյո՞ք իրանցիները հատել են սահմանը, թե՞ ոչ:
Ըստ Իրանի՝ նույնիսկ եթե իրանցի ձկնորսները հատած լինեին սահմանը՝ Սաուդյան Արաբիայի առափնյա անվտանգության աշխատակիցները իրավունք չունեին կրակ բացելու նրանց ուղղությամբ: