Թուրքիայի Մանիսա նահանգում սննդային թունավորումից հոսպիտալացվել է ավելի քան 500 զինվոր
ՄիջազգայինԹուրքիայի Մանիսա նահանգում սննդային թունավորումից հոսպիտալացվել է ավելի քան 500 զինվոր, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Հայտնի է, որ զորամասի համար սնունդ պատրաստող ընկերությունից արդեն ձերբակալվել է 19 աշխատող:
Նշվում է նաև, որ մի շարք զինվորների վիճակը նախօրեի համեմատ է՛լ ավելի է վատթարացել:
Միաժամանակ, Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Մանիսայից ընտրված պատգամավոր Յըլզըզ Բիչերը հայտնել է լրատվամիջոցներին, որ սննդային թունավորումից տուժած զինվորների թիվը ոչ թե 500 է, այլ 3000 է: