Հենրիխ Մխիթարյանի գրառումը հայրերի միջազգային օրվա կապակցությամբ (լուսանկար)
LifestyleՀայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայրերի միջազգային օրվա կապակցությամբ գեղեցիկ գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջերում:
Հենրիխի հայրը՝ Համլետ Մխիթարյանը, ով 1980-ականների Երևանի «Արարատի» հայտնի հարձակվողներից էր, կյանքից հեռացել է 33 տարեկան հասակում՝ գլխուղեղի ուռուցքից.
«Իմ ամենամեծ նվերներից մեկը եղել է քեզ պես Հայր ունենալը: Հիշողությունները հավերժ են: Շնորհավոր բոլոր հիանալի հայրերի տոնը»,- գրել է Մխիթարյանը: