Brexit-ի պատճառով չեղարկվել է Բրիտանիայի թագուհու ավանդական ելույթը
Միջազգային2018 թվականին չի կայանա Մեծ Բրիտանիայի թագուհու ավանդական ելույթը, որով ամեն տարի բացվում է երկրի խորհրդարանի նոր նստաշրջանը:
Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու սպասվող գործընթացի պատճառով հաջորդ խորհրդարանական նստաշրջանը տևելու է մեկ տարվա փոխարեն երկու տարի:
Խորհրդարանականների կարծիքով՝ այդ անսովոր քայլն իրենց բավականաչափ ժամանակ կտա Brexit-ի շրջանակում անհրաժեշտ օրենքի նախագծերի վրա մանրակրկիտ կերպով աշխատելու համար:
Խորհրդարանականների կարծիքով՝ այդ անսովոր քայլն իրենց բավականաչափ ժամանակ կտա Brexit-ի շրջանակում անհրաժեշտ օրենքի նախագծերի վրա մանրակրկիտ կերպով աշխատելու համար:
Ավանդույթը, որի համաձայն միապետը բացում է խորհրդարանի նոր նստաշրջանը, ի հայտ է եկել XVI դարում: