Սովորական օճառներից քանդակված արվեստի բացառիկ գործեր (լուսանկարներ)
LifestyleInstagram-ում @krasinthusith կեղծանունով բոլորին հայտնի Մալայզիացի երիտասարդը ստեղծում է արվեստի բացառիկ գործեր, որոնք գրավել են օգտատերերի ուշադրությունը: Քանդակներ ստեղծելիս նա գործի է դնում միայն իր վառ երևակայությունը, քանդակագործին հատուկ շնորհն ու սովորական օճառներ:
Դժվար է հավատալ` այս նուրբ ու տպավորիչ, միյնույն ժամանակ չափազանց բարդ աշխատանքները փորագրված են օճառի վրա:
Ինչպես տեղեկացնում է thisiscolossal.com կայքը, հեղինակը հիմնականում ստեղծագործում է դիցաբանական վիշապների թեմայով:
Բացի այդ, քանդակագործը օճառից զատ @krasinthusith-ը փորագիր քանդակներ է ստեղծում նաև ձմերուկից և սեխից:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով Orer.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում նրա լավագույն աշխատանքներից մի քանիսը.






