Բանգլադեշում կայծակի հարվածից ավելի քան 22 մարդ է մահացել
ՄիջազգայինՎերջին երկու օրում Բանգլադեշում կայծակի հարվածից ավելի քան 22 մարդ է մահացել, հաղորդում է France Press գործակալությունը։
Կիրակի եւ երկուշաբթի երկրում մի շարք փոթորիկներ են տեղի ունեցել։ Ամպրոպի հետեւանքով 22 մարդ է զոհվել։ Զոհվածների թվում է նաեւ երեք հոգուց բաղկացած ընտանիքը, որը փոթորկի ժամանակ աշխատելիս է եղել գետնընկույզի ֆերմայում։
Հունիսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը Բանգլադեշում մուսոնների շրջան է համարվում։