Բրյուսելի կենտրոնական կայարանը տարհանվել է պայթյունից հետո
ՄիջազգայինԲրյուսելի կենտրոնական կայարանը տարհանվել է պայթյունից հետո։ Տեղի ոստիկանությունը հավաստիացնում է, որ իրավիճակը հսկողության տակ է։
BBC-ի փոխանցմամբ, մահապարտի գոտիով տղամարդը չեզոքացվել է կայարանի ներսում։ Նշում են, որ Բրյուսելի գլխավոր հրապարակը նույնպես տարհանվել է։
Reuters-ի փոխանցմամբ, զինծառայողները, որոնք պահպանում են կայարանը, չեզոքացրել են տղամարդուն փոքր պայթյունից հետո։ Այլ տուժածներ չկան։ Ականատեսների խոսքով, իրենք տեսել են պառկած տղամարդուն, որի հագուստից լարեր էին ցցված։