Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործ է հարուցվել: Վեց քաղաքացի առևանգել են մեկ քաղաքացու, սպառնացել նրան և հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին,- այս մասին հայտնում է ORER.am-ը:
Քաղաքացիներ Տիգրան Բադալյանին, Գևորգ Արզումանյանին, Ալեքսան Անդրեասյանին, Պավել Ղահրամանյանին, Արմեն Արզումանյանին և Անդրանիկ Դինգիզյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 04.11.2013թ. Հայկազ Սեդրակյանի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ստիպողաբար նրան նստեցրել են ավտոմեքենան, առևանգել ու տեղափոխել Երևանի Շահումյան 17 փողոցի թիվ 65 տան ավտոտնակ, պահել չորս ժամ և սպառնալով` պարբերաբար հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին` պահանջելով կանչել հորը կամ եղբորը:
Մեղադրյալները Երևան քաղաքի բնակիչներ են, նախկինում դատված եղել է միայն Անդրանիկ Դինգիզյանը: Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հերթական դատական նիստը նշանակված է նոյեմբերի 7-ին: