Հրշեջները, ովքեր մարում էին Լոնդոնի Grenfell Tower բարձրահարկ շենքում բռնկված այդ խոշոր հրդեհը, 1 րոպե լռությամբ հարգել են տասնյակ զոհերի հիշատակը՝ չկարողանալով զսպել իրենց արցունքները:
Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր բնակիչներից մեկի սառնարանի շարժիչի անսարքության հետևանքով, տարածվել էր հաշված րոպեների ընթացքում 24-հարկանի շենքով մեկ և խլել 79 մարդու կյանք: Հրդեհի հետևանքով անօթևան մնացին հարյուրավոր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրին 5.500 ֆունտ ստերլինգ է վճարվելու:
Հրշեջները, ովքեր մարել են կրակը, նշել են, որ իրենց համար չափազանց ծանր էր աշխատել այդ շենքում:
Նրանք Dailymail.co կայքին պատմել են, որ բառերով անհնար է նկարագրել, թե ինչ են նրանք իրականում զգացել, երբ շենքի ներսում էին: Նրանք անգամ չեն ցանկանում պատկերացնել, թե ինչ են իրականում զգացել հրդեհի ժամանակ շենքում փակված մարդիկ:
Ոստիկանության հավաստմամբ՝ զոհերից մի քանիսի ինքնությունը անգամ հնարավոր չէր պարզել, քանի որ դիակները լիովին վնասվել էին հրդեհից: Կան ընտանիքներ, որոնք այդ օրը կորցրեցին միանգամից մի քանի անդամ: