Միայնությունը մարդկանց ստիպում է եսասեր դառնալ. գիտնակններ
LifestyleԳիտնականներն ու հոգեբանները 11 տարի շարունակ հետեւել են 50-70 տարեկան 200 միայնակ ամերիկացիների, ովքեր տարիներ շարունակ ճգնավորի կենսակերպ են վարել: Հոգեբանները, երկար ժամանակ վերլուծելով նրանց կյանքի առանձնահատկությունները, այսպիսի հետաքրքրիր օրինաչափություն են նկատել` միայնությունը եսասիրության հետեւանք է, որն ավելի է մեծանում միայնակ ապրելու ընթացքում:
Գիտնականները պարզել են, որ այժմյան հասարակությունում միայնությունը խրախուսվում է հատկապես երաժշտական ստեղծագործությունների, մամուլի եւ կինոյի միջոցով:
Հոգեբաններն իրենց այցելուների հետ աշխատելիս խորհուրդ են տալիս լսել իրենց ներքին ձայնին և փորձել նախ և առաջ հոգեկան ներդաշնակություն գտնել իրենք իրենց հետ: Իսկ ահա ամերիկացի գիտնականները կարծում են, որ մարդն ինքնին էությամբ շփվող է եւ երջանկություն կարող է գտնել միայն իր նմանների հետ շփվելով:
Մարդկանց, ովքեր իրենց միայնակ ու անպետք են զգում, խորհուրդ է տրվում հաճախակի այցելել հոգեբանների: Եթե մարդը դժվարությամբ է կիսվում մյուսների հետ, ավելի լավ է նախ շրջապատի մարդկանց անկեղծության մղի, մասնավորապես լսի նրա դժվարությունների ու խնդիրների մասին ու փորձի օգնել նրանց:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: