Տարբեր տեսակի չրերի օգտակարության մասին
LifestyleԻդեալական տանտիրուհու խոհանոցն անհնար է պատկերացնել առանց չորամրգերի: Իսկական չրերը չեն պարունակում կոնսերվանտներ, ներկեր: Դրանք պարզապես ջրազրկված մրգեր են, որոնց մեջ վիտամինների մեծ մասը պահպանված է: Սակայն, լինելով խտացված մթերք, դրանք պետք է օգտագործել չափի մեջ:
Սև սալորաչիրը հեռացնում է խոլեստերինը, հարուստ է К և Р վիտամիններով, որոնցից առաջինը նպաստում է արյան բաղադրության բարելավմանը, խցանումների վերացմանը, իսկ երկրորդը՝ անոթների պատերի ամրացմանը:
Ծիրանաչիրը հարուստ է կալիումով և օգտակար է սրտանոթային հիվանդությունների դեպքում:
Թզի չիրը խթանում է մարսողությունը, օգտակար է մրսածության դեպքում, վերականգնում է ուժերը:
Խուրման շատ օգտակար է հղիների և կերակրող մայրերի համար, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ օքսիտոցին, որը հեշտացնում է ծննդաբերությունը և խթանում կաթնարտադրությունը:
Տանձի չիրը նպաստում է թունավոր նյութերից օրգանիզմի մաքրմանը, նյութափոխանակության կարգավորմանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: