Կարմիր սոխը նվազեցնում է սրտի իշեմիկ հիվանդության վտանգը
LifestyleՀոնկոնգի փորձագետները որոշել են պարզել, թե որքանով է օգտակար կարմիր սոխը, իսկ ստացված արդյունքները իսկապես զարմանալի են։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարմիր սոխը պարունակում է մեծ թվով նյութեր, որոնք նվազեցնում են արյան մեջ խոլեստերինը՝ այդպիսով կանխելով սրտի կաթվածի հավանականությունը։
Հետազոտության արդյունքներով, կարմիր սոխի՝ 8 շաբաթ կանոնավոր սպառումից հետո խոլեստերինի մակարդակը նվազել է 20% -ով: Չինացի բժիշկները հաստատել են, որ կարմիր սոխի մեջ առկա ակտիվ նյութերը նվազեցնում են սրտի իշեմիկ հիվանդությունների հավանականությունը։