Երևան, 11.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ» «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»


«Հայաստանում ինձ սկսեցին ճանաչել քրոջս՝ Իվետա Մուկուչյանի շնորհիվ». Մարիաննա Մուկուչյան

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Մարիաննա Մուկուչյանին շատերը ճանաչեցին քրոջ՝ Իվետա Մուկուչյանի շնորհիվ, բայց քչերը գիտեն, որ նա Բոլիվուդում հայտնի ոճաբան է: Օրեր առաջ BlogNews.am-ը հանդիպել է Մարիաննայի հետ, լուսանկարել նրան և զրուցել: 

Ես չորս տարի Երևանում չէի եղել, շատ կարոտել էի: Իմ նախագծերն այնքան շատ են, որ չեմ հասցնում գալ Երևան: Այս անգամ ինձ Իվետան կանչեց, ով հիմա այստեղ նոր նախագծերով է զբաղվում, դրա մասին հիմա չենք բարձրաձայնում: Նա շատ էր ուզում, որ այս ընթացքում նրա կողքին լինեի: Ես պլանավորել էի տասը օրով գալ, բայց որոշեցի մի քիչ երկար մնալ, կարոտս առնել: Վաղն արդեն մեկնում եմ:

Ես շատ սիրում եմ Երևանով քայլել: Մեր տունը Հանրապետության հրապարակին մոտ էր, այստեղ ենք մեծացել: Ես գտնում եմ, որ Երևանն այնքան սիրուն քաղաք է, մանավանդ այս չորս տարվա ընթացքում, որ այստեղ չեմ եղել, ավելի է գեղեցկացել: Կարոտս եմ առնում հայկական ուտելիքներից, ամեն օր այնքան շատ եմ ուտում, Իվետային միշտ ասում եմ՝ ինձ տար այնպիսի տեղեր, որտեղ հայկական ուտեստներ կարող եմ ուտել:

Իմ մանկության երազանքը պարուհի դառնալն էր: Երազում էի մեծ բեմերի մասին, փոքր տարիքից զբաղվել եմ պարով։ Երբ տեղափոխվեցինք Գերմանիա, շարունակվեցինք զբաղվել պարով: Երբ արդեն քսան տարեկան էի, ներգրաված էի տարբեր պարային խմբերում, մեծ բեմերում էինք ելույթ ունենում: Այդ ժամանակ սկսեցի ես զբաղվել աղջիկների դիմահարդարմամբ, որն այնքան սկսեց դուրս գալ,որ սկսեցի զբաղվել դրանով: Որոշեցի որ այդ մասնագիտությամբ եմ ուզում գնալ, բայց ինձ ավելի դուր էր գալիս ֆեյշն ուղղությունը:

Ես շատ ուրախ եմ, որ Հնդկաստանում իմ աշխատանքը գնահատվում է: Ես արդեն չորս տարի է՝ այնտեղ եմ և չէի էլ սպասում, որ այսքան շուտ այս աստիճանին կհասնեմ: Հիմա ես ամենից շատ աշխատում եմ այնտեղի  հայտնիների հետ, դա էլ է ինձ համար մեծ ձեռքբերում է, քանի որ նրանք ամեն մեկի հետ չեն աշխատում: Իրենց համար, իհարկե, սկզբից բարդ էր, քանի որ ես մտածում էի, որ գուցե նրանք իմ ոճը չհասկանան, բայց պատկերացրեք, նրանք ժամանակի ընթացքում սկսեցին սիրել այն:

Ես շատ եմ աշխատում Այշվարիա Ռայի հետ: Ես միայն մի արտիստի հետ չեմ աշխատում, ես ինձ չէի ուզում կապել մի արտիստի հետ: Ինձ համար շատ կարևոր է, որ ազատ աշխատեմ, տարբեր արտիստների հետ: Ամեն անգամ երբ ուզում եմ Հնդկաստանից դուրս այլ նախագծերով զբաղվել, միշտ ասում են՝ կրկին գնո՞ւմ ես: Դրա համար եթե մեկի հետ կապվեմ, ինձ համար դժվար կլինի ազատ գրաֆիկով ապրել:

Ես մի մեծ ֆիլմում եմ աշխատել: Նկարահանվում էի Անգլիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում. դա ինձ համար հետաքրքիր էր: Դա իմ առաջին փորձն էր, հիմա էլ ունեմ նման առաջարկներ, բայց դեռ չեմ համաձայնվել, քանի որ դրա ծանրաբեռնվածությունը և գրաֆիկն այլ են: Ես մի անգամ կարող եմ աշխատել ամսագրի շապիկի համար, մի անգամ հաղորդման, այսինքն՝ ազատ եմ, և դա ինձ համար ավելի հետաքրքիր է:

Հայաստանում ես հայտնի դարձա Իվետայի շնորհիվ: Իվետան այստեղ շատ սիրված է, և ես հպարտ եմ դրանով: Ես շատ ուրախ եմ, որ մեզ գիտեն։ Մենք էլ ամեն տեղ Հայաստանի մասին ենք խոսում, անգամ Հնդկաստանում, երբ աշխատում եմ, միշտ խոսում եմ Հայաստանի մասին:  

Հայկական շոու բիզնեսին այդքան ծանոթ չեմ: Իհարկե, ես միշտ ուզում եմ Իվետայի նախագծերում լինել, բայց մենք հեռու ենք իրարից: Ապագայում ես կփորձեմ Երևան ավելի հաճախ գալ, ես անգամ կուզեի այստեղ սեմինարներ անցկացնել, ինչը, կարծում եմ, հետաքրքիր կլինի այստեղի դիմահարդարների հետ, ովքեր կարող են այստեղ այլ ոճի ծանոթանալ: Մարդիկ սկսել են ավելի շատ հետաքրքրվել դիմահարդարմամբ և վարսահարդարմամբ, իհարկե, դա ողջունելի է: Այստեղի ոճը շատ է տարբերվում եվրոպականից: Պետք է ասեմ, որ Հնդկաստանում էլ է ոճի փոփոխություն եղել, հիմա ավելի շատ սիրում են բնականին մոտ լինել:

Ես նկատել եմ, որ Հայաստանում կա մի ստանդարտ ոճ, որում ուզում են լինել գրեթե բոլորը: Ցավոք, այդպես շատերը փոխվում են, փոխվում է իրենց կերպարը: Ես գտնում եմ, որ յուրաքանչյուրի մեջ գեղեցիկը կա, բայց լավ կլինի, որ կարողանան իրենց ինդիվիդուալ գեղեցկությունը գտնել: Պետք է իրենց գեղեցկությունը ընդգծեն, այլ ոչ թե փոխեն և ստանան իրենց ստանդարտը: Հասկանում եմ, որ հիմա մեծ, արհեստական շրթունքները նորաձև են, բայց քո կերպարը պետք չէ լրիվ փոխել: Անգամ դիմահարդարման միջոցով պետք չէ նոր երես նկարել:

Ես և Իվետան իրար շատ նման ենք: Ասում են՝ արտաքինով էլ նմանություն ունենք: Մենք շատ ենք սիրում իրար հետ ճանապարհորդել, սիրում ենք նոր, գեղեցիկ վայրեր բացահայտել, սիրում ենք ֆիլմեր նայել: Ես տարիքով ավելի մեծ եմ Իվետայից: Իվետան հաճախ է ինձ լսում ոճի առումով, ավելի շատ՝ դիմահարդարման, հարցնում է: Նա իր ոճն ունի, իսկ ես՝ իմ: Հաճախ կարող ենք իրար հագուստ հագնել:

Ես ժամանակին շատ էի հետաքրքրվում դերասանությամբ: Գուցե այդ ուղղությամբ գնամ, բայց դեռ չգիտեմ: Ես և Իվետան աշխատում ենք հիմա մեր՝ Մուկուչյան բրենդի վրա, արդեն մի քանի նմուշ արել ենք, լինելու են աքսեսուարներ և հագուստ, բայց ամեն ինչ շատ քիչ քանակությամբ: Ամեն ինչը ձեռքի աշխատանք է լինելու:

 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnրՄիլիոնից մեկը. Կիսով չափ կարմիր, կիսով չափ դեղին խնձորը Նոր Զելանդիայի աստղն է դարձելՄենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար ՄելոյանՄիխայիլ Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, որ ճանաչել է նրա սիրուհուն դեռևս ամուսնալուծությունից առաջ և հյուրընկալել է նրան իր տանը Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԺողովրդական աշխարհազորի տղաները միանում են ստորագրահավաքինՄեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. ՓաշինյանՅունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն Կարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԻրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրելԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանՀասկանալով՝ մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է հիասթափությունների ալիք բերել, իշխանությունը կողքից թեմային էներգիա է հաղորդում. Աբրահամյան Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ ԴավթյանՄեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում․ Անդրանիկ ԳևորգյանԱլիկ Ալեքսանյան մեր պայքարի Ուժեղ ընկեր․ Նարեկ Կարապետյան Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե. Արեգա ՀովսեփյանՏանիքի վրա տեղադրվող արևային վահանակները բազմաթիվ առավելություններով լուծում են Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, ո՛չ արդար էր, ո՛չ ժողովրդավարական. Արսեն Գրիգորյան«Համահայկական ճակատ»-ը նախաձեռնել է ստորագրահավաք` Ազատության հրապարակում. քաղաքացիները ստորագրում են, որ դեմ են ընտրությունների արդյունքներինԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին17.000 քվեաթերթիկ՝ 1%-ից ավել ձայներ, անվավեր են ճանաչվել․ աննախադեպ է․ Ավետիք ՉալաբյանԿիրանցում շուրջ 400 զինծառայող է քվեարկել․ գյուղի բնակիչները մերժել են ՔՊ-ին․ Արամ ՊետրոսյանՄոտ մեկուկեսդարյա... «նորագույն» տեխնոլոգիան. «Փաստ»Ֆասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հունիսի). Փաստաբանները գործադուլ են հայտարարել. «Փաստ»Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnր Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ»Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով Փաշինյանի օրոք ոչ մի լավ բան չի սպասվում. «Փաստ»«Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է Պատրաստվեք նոր արտահերթ ընտրությունների․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որտեղ են տեղի ունեցել հիմնական ընտրախախտումները այս ընտրությունների ընթացքում․ Ավետիք ՉալաբյանԸնտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ»Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ»Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ»«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով