WikiLeaks-ը ԿՀՎ-ի նոր փաստաթղթեր է հրապարակել կիբեռլրտեսության վերաբերյալ
ՄիջազգայինWikiLeaks պորտալը Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաթղթերի նոր բաժին Է հրապարակել Vault 7 ընդհանուր անվանումը կրող հրապարակումների շարքի շրջանակներում:
Կիբեռլրտեսության գործիքների մասին «Բալենու ծաղկումը» վերտառությամբ փաստաթղթերի նախորդ փաթեթը հրապարակվել Էր հունիսի 15-ին: Հերթական հրապարակումը նկարագրում Է ԿՀՎ-ի կողմից որպես «Դաժան կենգուրու» անվանված նախագիծը: Ծրագիրն ընդունակ Է առանց ուղղակի մուտքի թափանցել կազմակերպության համակարգչային ցանց: Այն «վարակում Է» Համացանցին միացված ցանցի համակարգիչը եւ դրանում տեղադրում «Դաժան կենգուրու» վնասաբեր ծրագիրը:
Երբ օգտատերը վարակված համակարգչի մեջ դնում Է USB-սարքը, դրանում ինքնաբերաբար տեղադրվում Է մեկ այլ վնասաբեր ծրագիր, որը հետագայում փոխանցվում Է այն բոլոր համակարգիչներին, որոնց կմիացնեն տվյալ սարքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/56/ 17.00 WikiLeaks, ԿՀՎ, փաստաթղթեր, կիբեռլրտեսություն Է այն բոլոր համակարգիչներին, որոնց կմիացնեն տվյալ սարքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: