Հոգեբանները պատմում են, թե ինչ է նշանակում ձեր սիրելի գույնը
LifestyleՀոգեբանության մեջ համարվում է, որ սիրելի գույնը նշանակություն ունի և այն ինչ-որ բան է խորհրդանշում: Իսկ ի՞նչ կարող են պատմել մեր մասին մեր սիրելի գույները: Ահա մի քանի օրինակ:
Կարմիր

Շատ հագեցած և արյան և կրակի էմոցիոնալ գույն է: Այդ գույնի հետ է ասոցացվում պատերազմն ու վտանգը, բայց նույն ժամանակ նաև՝ սերն ու կիրքը:
Կապույտ

Կապույտը պարգևում է հանգստություն և խաղաղություն և հենց այդ պատճառով օգտակար է համարվում հոգու և մարմնի համար: Այն ասոցացվում է հանգստության, կայունության և խորության հետ: Նաև այն խորհրդանշում է վստահություն, հավատարմություն, իմաստություն, հավատ և ճշմարտություն:
Դեղին

Հույսի և երջանկության խորհրդանիշ: Այն տալիս է ուրախություն և եռանդ: Բայց դրանց հետ մեկտեղ, այս գույնը խորհրդանշում է նաև հիվանդություն և խանդ:
Կանաչ

Բնության գույնը: Այն խորհրդանշում է աճ, ներդաշնակություն, թարմություն և պտղաբերություն: Նաև՝ անվտանգություն և հարստություն:
Վարդագույն

Նրբանկատ գույն: Ասոցացվում է քաղցրության, ապրումների և քնքշության հետ: Նաև այն կապում են նորածինների և քաղցր բամբակի հետ: Վարդագույնը խոսում է ինքդ քո և շրջապատի հանդեպ սիրո մասին: