Փոքր դաջվածքներ` մինիմալիզմ նախընտրող մարդկանց համար (լուսանկարներ)
LifestyleԴաջվածքների վերաբերյալ մարդկանց կարծիքները միանգամայն հակասական են. մի մասը գտնում է, որ այն գեղեցկացնում է մարմինը, իսկ մյուսը լրիվ հակառակ կարծիքին է:
Հարավային Կորեայի բնակիչ, դաջվածքների մեծ վարպետ Ուիթի Բաթոնը փոքր դաջվածքների վարպետ է: Նայելով այս դաջվածքներին` ակամայից ցանկություն է առաջանում նույնատիպ դաջվածք ունենալ: Նրանք չափերով չեն գերազանցում անգամ մազակալը, անհավատալի նուրբ են և արտահայտիչ:
Ուիթի Բաթոնն հիմնականում աշխատում է սև թանաքով և պատկերում է հասարակ պատկերներ` ձեռագիր բառեր, ծաղկային մոտիվացիոն պատկերներ և տարածված խորհրդանիշեր:
Վարպետի այցելուները նախընտրում են դաջվածքներ ունենալ մարմնի ավելի երևացող հատվածներում՝ ձեռքերի, կոճերի և ականջների վրա:
Ստորև Orer.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում վարպետի աշխատանքները, որոնք ևս մեկ անգամ հավաստում են, որ գեղեցկությունն ամենևին էլ կախված չէ չափից կամ նախշերի բարդությունից:









