Երևան, 26.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ստվերային «լուծումներ» Վրաստանի սահմանին. ո՞ւմ շահերն են սպասարկվում. «Փաստ» «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվել է «ASQ Customer Experience Awards»-ի մրցանակակիր՝ երկու անվանակարգում Եղանակը կփոխվի Ո՞ւմ են իրականում վնասում «հին ուլունքները». Փաշինյանի պնդումները համոզիչ չեն թվում. «Փաստ» «Տղայիս չեմ տեսել ու իրեն ամեն վայրկյան սպասում եմ». կրտսեր սերժանտ Մոնթե Մեսրոպյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Ջրականում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Բարձիթողի ու քաոտիկ վիճակ. տուժողը միշտ սպառողն է. «Փաստ» Տաքսի ծառայությունների ակնհայտ ու թաքնված խնդիրները. «Փաստ» «Հայաստանն իր պաշտպանական և արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի ոչ թե հայտարարությունների, այլ սթափ գնահատականի վրա». «Փաստ» Իսկ մինչ այս որտե՞ղ էին բդխականները. «Փաստ» Գերակա շահ կճանաչվի ևս 5 գույքի նկատմամբ. նախագիծ. «Փաստ»


ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիան ծանոթացել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի առթիվ քրգործերին

Հասարակություն

 ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նիստին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը, ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, ՄԻՊ  ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից՝ հավելելով. «Զեկույցներով հանդես են եկել ՀՀ գլխավոր դատախազության Հատկապես կարևոր գործերով  քննության վարչության պետ  Վ. Մուրադյանը և ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Տ. Ամբարյանը:

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Վ. Մուրադյանը ներկայացրել է 2014-2015թթ. ընթացքում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դրսևորման դեպքերի առթիվ քննված քրեական գործերով նախաքննության վիճակը։ Վ․ Մուրադյանի տեղեկացմամբ՝ 2014թ. ընթացքում քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է 78 քրեական գործ, որոնցից 1 քրեական գործ՝ 3 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 44 քրեական գործի վարույթը կարճվել է, որոնցից 2-ը՝ հանցագործության դեպքի, իսկ մնացած 42-ը՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: Հանցագործության դեպքի բացակայության հիմքով վարույթը կարճված քրեական գործերով սուտ մատնություն կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ: 2 քրեական գործ՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով կասեցվել է, 6-ը միացվել է այլ քրեական գործերի, 4-ը քննչական ենթակայության կարգով ուղարկվել է այլ մարմին, իսկ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց նկատմամբ կայացվել են քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ, 21-ը փոխանցվել է 2015 թվական:

 2014թ. ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ենթադրաբար խոշտանգման և վատ վերաբերմունքի վերաբերյալ ստացված 103 հաղորդումներից 99-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, 4-ը՝ ՀՀ ԱՆ ՔԿ վարչության աշխատակիցների վերաբերյալ են:

 2015թ. ընթացքում քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է 106 քրեական գործ, որոնցից՝ 1 քրեական գործ՝ 1 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 68 քրեական գործի վարույթը կարճվել է, որոնցից 2-ը՝ հանցագործության դեպքի, իսկ մնացած 66-ը՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

 Հանցագործության դեպքի բացակայության հիմքով վարույթը կարճված քրեական գործերով սուտ մատնություն կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ:

 2015թ. ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ենթադրաբար խոշտանգման և վատ վերաբերմունքի վերաբերյալ ստացվել է 108 բողոք, որոնցից՝ 97-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, 3-ը՝ քննչական կոմիտեի, 8-ը՝ ՔԿ վարչության աշխատակիցների վերաբերյալ են եղել:

 2016թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է խոշտանգումների  վերաբերյալ 104 քրեական գործ:

 Զեկուցողի կողմից մանրամասն վերլուծությամբ ներկայացվել է Եվրոպական դատարանի կողմից Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմանը վերաբերող ՀՀ-ի դեմ կայացված որոշումները, դրանցում արձանագրված խախտումների նկարագրությունը:

 Խոշտանգումների արգելման համատեքստում Եվրոպական դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների , ԵԽ խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի, ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի առաջադրված պահանջների լույսի ներքո  հստակեցվել են այն անհրաժեշտ քայլերը  և կազմակերպական-իրավական մեխանիզմների մշակումն ու ներդրումը, որոնք կապահովեն ՀՀ միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումը և կապահովեն մեր երկրում ինչպես խոշտանգումների պատշաճ կանխարգելումը, այնպես էլ այդ փաստերով արդյունավետ քննությունը:

 Անդրադառնալով անկախ մարմնի կողմից քննությունն իրականացնելու չափանիշը խստագույնս պահապանելու անհրաժեշտությանը՝ զեկուցողը նշել է, որ  անհրաժեշտ է  պարտավորեցնել  ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներից և ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ներից այդ հիմնարկներ մարմնական վնասվածքներով անձանց ընդունվելու վերաբերյալ իրազեկումներ ստացած  վարույթն իրականացնող մարմիններին, այդ թվում՝ հսկող դատախազներին, որ եթե  ձերբակալված կամ կալանավորված անձը  վնասվածքներն ստանալու հանգամանքների շուրջ հայտարարել է խոշտանգման արդյունքում ստանալու մասին, անհապաղ իրազեկումն ուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է նյութերը ՀՔԾ ուղարկել նաև այն դեպքում, երբ անձի մարմնական վնասվածքները ակնհայտորեն կապված չեն կարող լինել այն դեպքի հետ, որի կասկածանքով նա ձերբակալվել է և անձը առերևույթ անարժանահավատ տեղեկություններ է հայտնում վնասվածքները ստանալու հանգամանքների կապակցությամբ:  Վերջին փաստը,  ըստ Գլխավոր դատախազի, առերևույթ խոշտանգման հարցով քննարկման առարկա պետք է դառնա:

Կարևորվել է այն  հանգամանքը, որ ենթադրաբար խոշտանգումից տուժած անձի մարմնի դատաբժշկական հետազոտումն իրականացվի քննության մարմնի  և իրավապահ մարմինների աշխատակիցների լսողական վերահսկողությունը բացառող պայմաններում։

Անդրադառնալով ենթադրյալ խոշտանգման ենթարկված անձանց բուժզննում իրականացնող աշխատակիցներին՝ գլխավոր դատախազը շեշտել է  այն մեխանիզմները, որոնք կբացառեն այդ անձանց  որևէ վարչական կամ ծառայողական  կապվածությունը այն հիմնարկի հետ, որտեղ պահվում է անձը:

Վ․Մուրադյանի դիտարկմամբ՝ հաշվետու ժամանակաշրջանում պահպանվել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի  դեպքերի քննության անհապաղության, ամբողջականության և քննության մարմնի իրավասության չափանիշները։ Քննության ամբողջականության չափանիշի խախտման դեպքերում կիրառվել են դատախազական ներգործության միջոցներ՝ նախաքննության  նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների կողմից տրվել են համապատասխան ցուցումներ՝ ապահովելու համար գործի  հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ  հետազոտումը։

Անդրադառնալով խոշտանգումների վերաբերյալ գործերով քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքերի փոքրաթիվ լինելու պատճառներին՝ Վ. Մուրադյանը ի թիվս դրանց նշել է նման դեպքերի մասին բավականին ուշ հայտնելը, քննչական գործողությունների կատարման, մասնավորապես կասկածյալների և մեղադրյալների հարցաքննության, ինչպես նաև նրանց մասնակցությամբ առերեսումների,  ճանաչման ներկայացնելու, քննման, քննչական փորձարարության, հետազոտման համար նմուշներ ստանալու ընթացքում տեսաձայնագրման հնարավորությունների սակավ կիրառությունը և այլն:

ՀԿԳ վարչության պետը ներկայացրել է նաև ձերբակալված անձանց պահելու վայրերում ձերբակալվածների նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքի կանխարգելման, արդյունավետ քննության ապահովմանն ուղղված, իրավակիրառ պրակտիկային վերաբերող, օրենսդրական բնույթի առաջարկներ:

ՀՀ գլխավոր դատախազը, առանձնացնելով քննարկվող ոլորտում իրականացված աշխատանքներում առկա բացթողումները, քննված քրեական գործերի արդյունքների վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունը, նշել է, որ վերջին տարիներին ոլորտում իրականացված զգալի աշխատանքը լուրջ նախադրյալներ է ստեղծվել մեր երկրում խոշտանգումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման գործում, սակայն ինչպես իրավակարգավորումների, այնպես էլ անհրաժեշտ մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտություն կա: Ընդ որում գլխավոր դատախազը  կարևորել է երկու ուղղություններով աշխատանքների ակտիվացումը՝ 1-ը կանխարգելիչ մեխանիզմների կատարելագործումը, որպիսիք զերծ կպահեն իրավասու մարմնի աշխատակցին՝ քրեական վարույթի շրջանակներում քաղաքացու նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման մտքից, իսկ այդպիսի վարքագծի առկայության դեպքում դրանք անխուսափելիորեն կֆիքսվեն և         2-րդ՝ խոշտանգումների փաստերով  քննության արդյունավետության բարձրացումը՝ անհետաձգելի քննչական  դատավարական գործողությունների օպերատիվ պլանավորմամբ, որակյալ և հետևողական իրականացմամբ:

Շեշտելով դատախազության առանձնակի շահագրգռվածությունը  վերոնշյալ խնդիրների լուծման գործում՝ պայմանավորված դատարանում մեղադրանքի պաշտպանության գործառույթի իրականացմամբ, դատախազության կոլեգիայի որոշմամբ սահմանվել են հանձնարարականներ՝ խոշտանգումների  փաստով քննվող քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Մասնավորապես, որոշվել է ձևավորել բացառապես այդ գործերով դատախազական հսկողություն իրականացնող մասնագիտացված դատախազների խումբ, պարտադիր կազմակերպել ընդունելություն՝ այդ գործերով դատախազին ներկայացված միջնորդությունների, բողոքների քննարկման փուլում  հետևողականորեն կիրառել դատախազական ներգործության միջոցներ՝ նախաքննության լրիվությունը, բազմակողմանիությունը, օբյեկտիվությունը ապահովելու նպատակով:

Քննարկվել և լուծումներ են առաջադրվել նաև հետաքննության, նախաքննության մարմիններում դատավարության մասնակիցների իրավունքների իրացման երաշխիքների վերաբերյալ, որոնք կապահովեն անհրաժեշտ կանխարգելումը՝ ապահովելով վարույթի ընթացքում հանրային և մասնավոր շահերի համաչափությունը:

 

Դատախազության կոլեգիայի որոշմամբ արձանագրվել է պարտադիր պահանջ՝ ՀՀ-ի դեմ Եվրոպական դատարանի կողմից կայացվող յուրաքանչյուր որոշման դեպքում ծառայողական քննություն իրականացնելու, մեղավոր աշխատակիցների պատասխանատվության հարցը լուծելու վերաբերյալ:

Կոլեգիայի նիստին ներկա պետական այլ մարմինների ներկայացուցիչները ևս իրենց մոտեցումներն ու դիրքորոշումներն են ներկայացրել քննարկվող հարցերի վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է զեկուցողներին կատարված ուսումնասիրությունների, կայացված որոշումների մասով ապահովել պատշաճ իրազեկում՝ շահագրգիռ ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների հետ հարցի վերաբերյալ նաև համատեղ կլոր սեղան քննարկումներ կազմակերպելու եղանակով:

Զեկույցով հանդես է եկել նաև  ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Տ. Ամբարյանը՝ ներկայացնելով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման ու քննչական վարչություններում, ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումների ընդունման, գրանցման և լուծման, ինչպես նաև նույն հոդվածով հարուցված քրեական գործերի նախաքննության և մեղադրանքի պաշտպանության վիճակը:

Ըստ Տ. Ամբարյանի 2016թ․ հանրապետության հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել է 419 նյութ, որից 338-ը, այսինքն 80.7 տոկոսը, ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման և քննչական վարչություններում։ 2015թ. հանրապետությունում խնդրո առարկա դեպքերով նախապատրաստվել է 626 նյութ, որից 592 կամ 94.5 տոկոսը՝ ՊԵԿ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից: Զեկուցողը, ներկայացնելով վիճակագրական տվյալներ, փաստել է, որ 2016 թվականին 207 դեպքով նվազում արձանագրվելու պայմաններում 116-ով  աճել է  քրեական գործերի հարուցման թիվը. 2015 թվականին հարուցվել է 100, իսկ  2016 թվականին 216 քրեական գործ, որից 205-ը ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման և քննչական վարչություններում։

Ներկայացվել է, որ ՊԵԿ վարույթում նախապատրաստված նյութերով և քննված քրեական գործերով 2015թ. ընթացքում վերականգնվել է 4 մլրդ 655 մլն 676 հզ. դրամի, 2016թ՝ 4 մլրդ, 585 մլն, 963 հզ դրամի, 2017թ 5-ամսյակի ընթացքում՝ 4 մլրդ, 637 մլն, 805 հզ. դրամի վնաս, որը հիմնավորվել է հարկային պարտավորություններից խուսափելու փաստերով կատարված քննությամբ:

Ըստ Տ. Ամբարյանի քննվող քրեական գործերը, քննվել են 6 ամիս և ավելի ժամանակով։ Դատավարական ժամկետների ձգձգումների պատճառներ են հանդիսացել ինչպես քննիչների ծանրաբեռնվածությունը, այնպես էլ գործերով նշանակված փորձաքննությունները, ստուգումներն ու վերստուգումները տևական ժամկետներով կատարելը: Նմանօրինակ դեպքերը բացառելու, քրեական գործերի նախաքննությունը ողջամիտ ժամկետներում իրականացնելու նպատակով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազներին հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել քննչական և այլ դատավարական գործողությունների կատարման ժամկետների պահպանման նկատմամբ` վարույթն իրականացնող քննիչին տալ ցուցումներ, ինչպես նաև փորձաքննությունների կամ ստուգումների իրականացման պատճառով ժամկետներ երկարցնելու դեպքում համապատասխան հիշեցումներ ուղարկել փորձագիտական հիմնարկի կամ ստուգում իրականացնող մարմնի  ղեկավարին։ Ձեռնարկված միջոցառումները գործնականում տվել են իրենց դրական արդյունքը։

Քննարկման առարկա են դարձել նաև ոլորտում առկա իրավակարգավորումների անհամապատասխանությունները, գործնականում տարամեկնաբանվող հարցերով միասնական մոտեցումների ապահովումը, դրանց լուծման ուղղությամբ հստակ քայլեր են ձեռնարկվել:

Մասնավորապես, որոշվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ պատկան մարմինների ներկայացուցիչների հետ կազմակերպել քննարկումներ՝ հարկային մարմինների կողմից ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունների չափի վերաբերյալ նախնական հաշվարկ կազմելուց և նրանց ծանուցելուց հետո վերջիններիս կողմից հաշվետվություններ ներկայացնելը բացառելու օրենսդրական կառուցակարգեր սահմանելու վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես գալու մասին, ինչպես նաև հստակ չափանիշներ՝ մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի անգամ անձի սեփականություն կամ ընդհանուր սեփականություն հանդիսացող նույն տեսակի գույքի որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման արդյունքում հարկերը չվճարելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերով անձանց արարքներին իրավաբանական գնահատական տալիս:

Նշված հանցատեսակով քննության խնդիրներին անդրադառնալիս գլխավոր դատախազը շեշտադրել է հարկեր վճարելուց խուսափելու չարամտության հանգամանքի պատշաճ ստուգման անհրաժեշտությունը՝ կարևորելով ինչպես այդ, այնպես էլ կանխարգելման առումով համապատասխան սուբյեկտներին հարկային ոլորտի որոշակի իրավակարգավորումների վերաբերյալ պաշտոնական իրազեկումների կիրառման ընդլայնումը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից հարկման ենթակա գործարքներ կնքելուն:

Այս ուղղությամբ գլխավոր դատախազը տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Գլխավոր դատախազը, անդարադառնալով հարկային պարտավորությունների լիարժեք կատարման խնդրին, ևս մեկ անգամ նշել է, որ  յուրաքանչյուր բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտ երբեք չպետք է անհանգստանա ՊԵԿ  ոչ համաչափ գործողություններից, առավել ևս կոմիտեի կազմում գտնվող քրեական հետապնդում իրականացնելու լիազորություն ունեցող մարմինների գործողություններից, իսկ նշված պահանջներին չբավարարող դատավարական որոշումները հսկող դատախազների կողմից ենթակա են վերացման, վարույթի մասնակիցների խախտված իրավունքները՝ վերականգնման, ուստի ինչպես նյութերի նախապատրաստումը, այնպես էլ նախաքննությունը պետք է իրականացվի օրենքի տառին համապատասխան:

Նիստի ավարտին տեղի է ունեցել նորանշանակ դատախազների երդման արարողությունը»:

Ստվերային «լուծումներ» Վրաստանի սահմանին. ո՞ւմ շահերն են սպասարկվում. «Փաստ»Հայաստանը չի՛ վերադառնալու մութ, ցուրտ և անջուր տարիներ, որովհետև ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ իրականություն է դառնալու Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի երկրում մնալու ժամկետըՓաշինյանի մոտ 8 տարում չստացվեց, Սամվել Կարապետյանը դա կանի․ Նարեկ ԿարապետյանԲյուջեից 3.5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անի. Էդմոն ՄարուքյանՏոկիոյում իրականացվել է թռչող մեքենայի առաջին փորձնական թռիչքը «Բլեֆ են անում դրանք, Ծառուկյանը ճիշտ է ասում». քաղաքացիները՝ Երաշխավորված խաղաղության մասինՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների նոր փուլը նախատեսվում է մարտի սկզբին. ԶելենսկիՊՍԺ-ի ֆուտբոլիստը կկանգնի դատարանի առաջ. նրան uպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում«Հեռախոսս զանգեց…». IDBank-ը զգուշացնում է «բանկից զանգ» սխեմայով զեղծարարությունների աճի մասինԳերմանիան ցանկանում է ավելի խորը և արդար տնտեսական համագործակցություն Չինաստանի հետ. Գերմանիայի կանցլերԲրազիլիայում հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով առնվազն 30 մարդ է մահացելԹոմ Հենքսը կմարմնավորի Աբրահամ Լինքոլնին Մի քանի օր առաջ անդրադարձ էի կատարել այս պրիմիտիվ հարցին. Արամ ՎարդևանյանՄադոննան ցնցել է Ինստագրամը կորսետով. 67-ամյա փոփ աստղը ծաղրում է երկրպագուներին և ակնարկում նոր ալբոմի մասին Ընտրությունների պատմության մեջ առաջին՝ «Ուժեղ Հայաստան» չատ բոտըՈրքան կկազմի նվազագույն թոշակը, երբ իշխանության գա «Ուժեղ Հայաստանը». Հարց՝ Նարեկ ԿարապետյանինԱպարանի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտելՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանՊրեմիերա. Էռնեստ Հովհաննիսյան և Անետ Աղաբեկյան-«Չեմ ուզում» «Թոշակները բարձրացրին, քանի որ իշխանությունը վտանգ զգաց». Նարեկ ԿարապետյանՏոտալ կոլապս է ջրի, էներգիայի, գազամատակարարման ոլորտում, վատ կառավարման հետևանք է․ Նարեկ ԿարապետյանՄեր երկրում ջուր կա, կառավարում չկա, ինչպե՞ս կարելի է 65% կորուստ ունենալ, ու մարդկանց ասել ջուր մի սպառեք․ Նարեկ Կարապետյան21-րդ դարում մեր երկրի մայրաքաղաքում հազարավոր բնակիչներ օրական 7 ժամ ջուր չեն ունենալու․ բոլոր ոլորտներում մենք ունենք տոտալ պարտված քաղաքականություն․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն հրաշալի քարոզիչներ ունի․ երեք պատերազմ է բերել ու ասում է՝ աջակցեք մեզ. դա գերի վերցնելու դասական սինդրոմ է՝ Ստոկհոլմյան սինդրոմ. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂԻրանը միջnւկային զենքից հրաժարվելու խոստում չի տվել. Թրամփ Թուրքիայում F-16 է կործանվել «Համահայկական ճակատ» Շարժման անդամը բարձրաձայնում է2 մլրդ 140 մլն դրամ` ԶՊՄԿ-ից Քաջարանի սուբվենցիաներինԿյանքիս մեջ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել գեթ մեկ անգամ. Նարեկ ԿարապետյանԱնկեղծ ասած, շատ ցավալի է, որ Հայաստանում դեռ շարունակում է նախընտրական ակցիայի տրամաբանությամբ սոցիալական հողի վրա մարդկանց կաշառելու արատավոր պրակտիկան. Աննա ԿոստանյանԹոշակների բարձրացում` հերթական խաբեություն․ Վահե ԴարբինյանՆախկին իշխանությունները ներկայացնող ուժերը չեն կարող մեր դաշնակիցը լինել․ Ավետիք ՉալաբյանԱնկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ Ակոպյան Շտապօգնությունը չպետք է լինի բյուջե լցնելու միջոց, այն պետք է լինի անվտանգության վերջին հույսը. Հրայր ԿամենդատյանՑեղասպանության հիշողությունը կարևոր է, որպեսզի հասկանանք ով է մեր թշնամին․ Արմեն ՄանվելյանԸնկեր Աղվան, մեր նախագահն իր տեղում է, իսկ ձերը՞. Արմեն Աշոտյան Ucom–ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով 8 տարվա ընթացքում մոտ 12 մլն դոլարի աջակցություն՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային. տեսանյութ Պայքարը շարունակվում է. «Համահայկական ճակատ» ՇարժումԸնտրակաշառք օրը ցերեկով Փաշինյանը քավության նոխազներ է գտել Եվրամիությունն ու ԱՄՆ-ը ամեն ինչ անում են Փաշինյանի վերընտրության համար Խնդրանքս մեկն է՝ այս 10 000 դրամի նոր եկամուտով ուրախանալու ֆոնին, դա չդառնա ԱԺ ընտրություններին քո ելակետը. Մանթաշյան Թուրքիայի արևային և քամու էներգետիկայի հզորությունը գերազանցել է 40 հազար ՄՎտ-ն Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում Անկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ ԱկոպյանԹոշակները կբարձրանան, հետո դա քթներիցս են բերելու. Էդմոն Մարուքյան Պետք է մի կողմ դնենք տարաձայնությունները և միասին պայքարենք իշխանափոխության համար․ Աննա Կոստանյան