Նունե Եսայանն ու Սոսո Պավլիաշվիլին կրկին նոր զուգերգ կներկայացնեն
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Նունե Եսայանի եւ Սոսո Պավլիաշվիլիի «Сильней, чем прежде» զուգերգի շուրջ հաջող համագործակցությունը համատեղ նոր աշխատանքի պատճառ է դարձել: Շուտով հանդիսատեսը կտեսնի նրանց նոր աշխատանքը, որի նկարահանումներն այս օրերին են ընթանում:
Life.panorama.am-ի հետ զրույցում Նունե Եսայանը պատմեց, որ ինչպես առաջին, այնպես էլ այս դեպքում համագործակցության առաջարկն իրենն է եղել:
«Իրականում դեռ առաջին անգամ, երբ Սոսոյին առաջարկեցի համագործակցել, հենց այս երգը ցույց տվեցի, բայց նա ցանկացավ, որպեսզի կյանքի կոչենք «Сильней, чем прежде» երգը: Սակայն ինքս շատ էի ուզում, որպեսզի մենք միասին ներկայացնենք նաեւ այս երգը, եւ որոշ ժամանակ անց ես կրկին նրան առաջարկեցի, այսպես ասած, պնդելով, որպեսզի հենց այս երգը ընտրենք: Երգի անունը, հեղինակներին, ռեժիսորին չեմ նշի, քանի որ ուզում ենք ամեն բան անակնկալ լինի, միայն կասեմ, որ շատ գեղեցիկ, ուրախ ու զվարճալի հայկական երգ է սպասվում»,- նշեց Նունե Եսայանը՝ հավելելով, որ երգում կլինեն եւ ռուսերեն, եւ հայերեն խոսքեր:
Շարունակությունը` այստեղ: