Մարտին Լաուրելիո. մարդ, ով կարողանում էր գլուխը 180°-ով պտտել
LifestyleBlognews.am-ը գրում է.
Մարտին Ջո Լաուրելիոն ծնվել է 1885 թվականին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում։ Նա հայտնի է որպես մարդ, ով կարողանում էր գլուխը 180°-ով պտտել առանց որևէ ֆիզիկական վնասվածք ստանալու։ Այդ տաղանդի շնորհիվ Մարտինը դարձել էր շատ ամերիկյան շոուների աստղը։

Իր կենսագործունեության ընթացքում Մարտինը շատ անունների է արժանացել, ինչպիսիք են «Մարդ բուն» և այլն։

Լաուրելիոյի նման ունակությունը պայմանավորված էր ողնաշարի բնածին դեֆեկտով։ Գլուխը պտտած վիճակում Մարտինը կարողանում էր հեղուկներ խմել, սակայն շնչառությունն այդ դիրքում արգելափակվում էր։