Պենտագոնի աշխատակիցներին կարող են արգելել օգտագործել «Կասպերսկու լաբորատորիայի» ծրագրերը
ՄիջազգայինՊենտագոնի աշխատակիցներին կարող են արգելել օգտագործել «Կասպերսկու լաբորատորիա»-ի մշակած ծրագրերը։ Պենտագոնում կարծում են, որ ընկերությունը կարող է ենթարկվել Կրեմլի ազդեցությանը, փոխանցում է BBC-ն։
Համապատասխան փոփոխությունը սահմանվել է 2018 թվականի պաշտպանական բյուջեն հաստատող փաստաթղթում (National Defense Authorization Act)։ Փաստաթղթի գլուխներից մեկը նվիրված է Ռուսաստանին, որը, ինչպես ասվում է փաստաթղթում, «ներգրավված է ակտիվ ու նպատակաուղղված քարոզարշավում, որի նպատակն է խաթարել ամերիկյան ժողովրդավարությունը»։ Այդ նույն բաժնում հաստատվում է ՆԱՏՕ-ի արեւելյան սահմաններօ ամրապնդմանն ուղղված ֆինանսավորումը (6.4 մլրդ դոլար), մինեւ 100 մլն դոլար Բալթիայի երկրներին հատկացնելը՝ պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով եւ այլն։
Առանձին կետով նշված է, որ փաստաթուղթն «արգելում է պաշտպանության նախարարությանն օգտագործել «Կասպերսկու լաբորատորիա»-ի հարթակները՝ հաղորդագրությունների պատճառով, որ Մոսկվայում գործող ընկերությունը կարող է ենթարկվել Ռուսաստանի իշխանությունների ազդեցությանը»։