42-ամյա թայվանցի դիզայները ոչնչով չի տարբերվում 15-ամյա դեռահասից (լուսանկարներ)
LifestyleInstagram-ի թայվանցի աստղ Լյուր Հսյուի լուսանկարները նայելիս դուք չեք էլ կարող կռահել, որ այս նա արդեն 42 տարեկան է:
Լյուրը մասնագիտությամբ դիզայներ է: Առաջին հայացքից նրան հեշտությամբ կարելի է շփոթել ոճային հագնված 15-ամյա դեռահասի հետ:
Երիտասարդ տեսքը պահպանող թայվանուհին Instagram-ում մոտ 237.000 հետևորդ ունի: Որքան էլ որ զարմանալի է, նա երբևէ չի դիմել որևէ պլաստիկ վիրահատության և որևէ ներարկում չի արել:
www.kp.ru/daily կայքին Հսյուրը պատմել է, որ իր երիտասարդության գաղտնիքը շատ պարզ է: Նա պարզապես ուտում է մեծ քանակությամբ թարմ միրգ-բանջարեղեն և օրվա ընթացքում շատ ջուր է խմում: Ընդհանրապես չի խմում գազավորված ըմպելիքներ, իսկ առավոտյան միայն մի գավաթ սև սուրճ է խմում:
Մաշկի երիտասարդ ու թարմ տեսքի համար նա օգտագործում է տարբեր խոնավեցնող քսուքներ, ամեն օր վիտամին C և կոլագեն պարունակող կապսուլներ է օգտագործում: Հնարավորինս հեռու է մնում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, իսկ փողոց դուրս գալուց առաջ մաշկին արևից պաշտպանող նյութեր է քսում:
