Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Ադրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Վաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ընտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա Սողոմոնյան


Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին բացառում է ԼՂ հակամարտության լուծման ռազմական ճանապարհը

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը բացառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ռազմական ճանապարհը։ «Համաձայնագրի կնքումը ձգձգվեց այն պատճառով, որ Ադրբեջանը որոշակի ճնշումներ էր գործադրում Ղազախստանի վրա, քանի որ լավ էր հասկանում, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալով, Հայաստանը նոր մակարդակի վրա կբարձրացնի հարաբերությունները Ռուսաստան ի ու ԵՏՄ անդամ մյուս պետությունների հետ, որոնք Հայաստանի հետ նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ են, և վերը նշված երկրները Ադրբեջանին ստիպելու են ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքով' Հայաստանը կարող է չկասկածել, որ որևէ վտանգի դեպքում Ռուսաստանն անվերապահորեն կատարելու է ՀԱՊԿ-ի շրջանակներում իր վրա վերցրած պարտականությունները։

Բանախոսը նշեց նաև, որ իր համար տարօրինակ կլիներ, որ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ ռազմական համագործակցություն իրականացնելով' Հայաստանը կարող էր հանկարծ չդառնալ վերը նշված երկրների տնտեսական դաշնակիցը՝ արդեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ «Ցամաքային սահմանի բացակայությունը որևէ կերպ չի կարող խանգարել Հայաստանի ներդաշնակ համագործակցությանը ԵՏՄ երկրների հետ»,- պարզաբանեց Զատուլինը և հավելեց, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին կնպաստի հայկական ապրանքանիշերի մուտքը հետխորհրդային երկրների շուկաներ, որի արդյունքում Հայաստանի տնտեսությունը վերելք կապրի։

«Արմենպրես»-ի թղթակցի այն հարցին, թե Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ որքանով կազդեն ԵՏՄ-ի ապագայի վրա, Զատուլինը նշեց, որ միամտություն կլիներ ասել, թե պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն թողնի ԵՏՄ երկրների վրա, սակայն դրանք չեն կարող լուրջ խոչընդոտ դառնալ Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման համար։ «Ավելին՝ Հայաստանը կարող է օգնել Ռուսաստանին որոշ ապրանքատեսակների ներմուծման գործում, որոնք պատժամիջոցների հետևանքով այլևս չեն ներկրվում եվրոպական երկրներից»,-ասաց բանախոսը և հավելեց, որ Վրաստանի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագրին միանալը չի կարող խոչընդոտել Հայաստանի համագործակցությանը ԵՏՄ երկրների հետ։

«Եվրամիության ասոցացման պայմանգիրը գործնականում քաղաքական համաձայնագիր է։ Արդեն փաստ է, որ Եվրամիությունը 1,5 տարով հետաձգել է Ուկրաինայի հետ ազատ տնտեսական գոտու ներդրման գործընթացը, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է ԵՄ ասոցացման համաձայնագիրը, մինչդեռ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին գահընկեց արեցին հենց ԵՄ ասոցացման պայմանագրի կնքումը 1,5 տարով հետաձգելու համար. այս ամենը որոշակի հետևություններ անելու հիմք է տալիս»,- նկատեց Զատուլինը և հավելեց, որ ԵՄ ասոցացման պայմանգրի կնքումը ձեռնտու է միայն տվյալ երկրների արևմտամետ որոշ գործիչներին և տնտեսական առումով այն հանգեցնում է բավական տխուր հետևանքների։

Եվրասիական տնտեսական միությունը վերպետական-տնտեսական կառույց է, որի կազմում են ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսն ու Հայաստանը: Հայաստանը ԵՏՄ հիմնադիր կազմին միանալու համաձայնագիրը ստորագրեց հոկտեմբերի 10-ին Մինսկի գագաթնաժողովի ժամանակ: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից:

ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ DünyaՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱվետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ