Մեդիտացիայի հնարավոր վնասները
LifestyleՀետազոտողներն ուսումնասիրել և ապացուցել են, որ մեդիտացիոն պրակտիկան բարձրացնում է արտաքին գրգռիչներին օրգանիզմի արձագանքը և սրում զգացմունքները:
Հետազոտության բոլոր մասնակիցները երկար տարիներ կիրառել են մեդիտացիան: Գիտափորձերն անց են կացվել լռության մեջ այն բանից հետո, երբ կամավորներից յուրաքանչյուրն օրական 8 ժամ մեդիտացիա է անցկացրել:
Գիտափորձի մասնակիցները սկսել են զգալ իրենց մաշկին հպվող ասեղները որպես մեկ առարկա, երբ նրանց միջև տարածությունը 15-20 տոկոսով ցածր է, քան սովորական մարդկանց դեպքում: Գիտափորձի հեղինակները պնդում են, որ մեդիտացիան իսկապես սրում է շրջապատող իրականությունն ընկալելու մարդու ունակությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: