Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթին վաղաժամ-պայմանական ազատ են արձակել
ՄիջազգայինԻսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթին վաղաժամ-պայմանական ազատ են արձակել: 71-ամյա Օլմերթը 27 ամիս ժամկետով ազատազրկվել էր՝ կոռուպցիայի հետ կապված գործի շրջանակում: Այս մասին գրում է AP-ն:
Վերջերս նա հիվանդանոցում է հայտնվել՝ կրծքավանդակի շրջանում ցավերից բողոքով: Նախկին վարչապետին որոշել են վաղաժամ-պայմանական ազատ արձակել լավ վարքի համար:
Ակնկալվում է, որ նա բանտից դուրս կգա հուլիսի 2-ին: