Ավստրալիան ստեղծել է առաջին ռազմական կիբեռ-դիվիզիան
ՄիջազգայինԱվստրալիան ստեղծել է առաջին ռազմական կիբեռ-դիվիզիան։ Reuters –ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ավստրալիայի կիբեռանվտանգության նախարար Դեն Թեհանը։
Նա նշել է, որ այդ մասին որոշումը կայացրել են՝ հաշվի առնելով ժամանակակից հակամարտությունների փոփոխական բնույթը։ Նոր ստորաբաժանումը պատասխանատու կլինի կիբեռհարձակումներից Ավստրալիայի զինված ուժերի պաշտպանության համար։