Պենտագոնը պատրաստ է Թրամփին հյուսիսկորեական խնդրի լուծման ռազմական տարբերակներ առաջարկել. լրատվամիջոցներ
ՄիջազգայինՊենտագոնը պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հյուսիսկորեական հարցի ռազմական լուծման տարբերակներ առաջարկել։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրներին։
Նշվում է, որ ռազմական տարբերակները կգործարկվեն, եթե ԿԺԴՀ-ն միջուկային կամ բալիստիկ հրթիռային փորձարկումներ իրականացնի, ինչը կմատնանշի միջուկային բալիստիկ հրթիռի մշակման հարցում առաջընթացը։
Ազգային անվտանգության գծով խորհրդական Հ.Ռ. Մաքմասթերը հաստատել է, որ ռազմական տարբերակները պատրաստ են։
«Մենք պետք է պատրաստենք բոլոր տարբերակները, քանի որ նախագահն ակնարկեց, որ ԱՄՆ-ն չի ընդունի միջուկային գերտերություն՝ ի դեմս Հյուսիսային Կորեայի եւ սպառնալիքները, որոնք կարող են ուղղված լինել ԱՄՆ-ի ու ամերիկյան բնակչության դեմ»,- ասել է Մաքմասթերը։