Էդվարդ Նալբանդյանը չի բացառում հուլիսին Մամեդյարովի հետ հանդիպումը
ՔաղաքականՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում հուլիսին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նախարարն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Հուլիսին հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում տեղի ունենա»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը: