Պեկինը պահանջում է չեղարկել ԱՄՆ կողմից Թայվանին 1,4 մլրդ դոլարի սպառազինության վաճառքի գործարքը
ՄիջազգայինՊեկինը վճռականորեն բողոքում է Թայվանին 1,4 մլրդ դոլարի սպառազինություն վաճառելու ԱՄՆ ծրագրերի դեմ եւ պահանջում է գործարքը չեղարկել։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լու Կանգը, փոխանցում է AP–ն։
Նա նշել է, որ Վաշինգտոնը պետք է վաճառքն անմիջապես դադարեցնի, որպեսզի Պեկինի հետ հարաբերությունները չվնասվեն։ Նրա խոսքով՝ այս գործարքը սպառնում է Չինաստանի ինքնիշխանությանն ու անվտագության ազգային շահերին, ինչպես նաեւ հակասում է «մեկ Չինաստան» քաղաքականությանը ԱՄՆ–ի հավատարմությանը։