Ֆրանսիայում տրամվայի վարորդները կիսաշրջազգեստ են հագել, այն բանից հետո, երբ նրաց արգելել են շորտեր կրել
LifestyleՖրանսիական Նանտ քաղաքում վերջերս ավտոբուսների և տրամվայների վարորդներին արգելել են շոգի եղանակին շորտեր կամ բրիջիներ կրել: Տղամարդիկ, ի նշան բողոքի ակցիայի, աշխատանքի են գնացել կանացի կիսաշրջազգեստերով,-տեղեկացնում է РИА Новости-ն:
Վարորդները դժգոհում են այն բանի համար, որ, ի տարբերություն կանանց, որոնք աշխատանքային հստակ հագուստներ ունեն, տղամարդկանց համար ամառային սեզոնին համապատասխան հագուստներ չեն մշակում:
Բողոքի ցույցին մասնակցած ակտիվիստներից Գաբրիել Մանյերը աղբյուրին հայտնել է, որ 2013թ.-ից սկսած իրենք պայքարում ենք, որպեսզի տղամարդ վարորդները գոնե ամառվա տապին կարողանան կարճ տաբատներ կրել:
Մասնակիցները նաև պատմել են, որ իրենց աշխատանքային պայմանները շատ ծանր են, իսկ աշխատավայրում օդի ջերմաստիճանը հասնում է մինչև +50-ի:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: