Երևան, 16.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով Երևանի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում վրաերթի են ենթարկել խաղացող 12-ամյա երեխայի Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Խորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ Պետրոսյան Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ» Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից


Աստղագուշակ` հոկտեմբերի 28-ի համար

Lifestyle

Խոյ: Փորձեք վերլուծել նախորդ օրվա իրադարձությունները, գնահատել ձեր վարքագիծը, դա կօգնի խուսափել հետագա սխալներից: Այսօր դրական միտումների ազդեցությունը մեծ է, և լուրջ անախորժությունների վտանգ չկա: Այնուամենայնիվ, նոր գործեր չարժե ձեռնարկել: Այսօր չափազանց զգայուն եք, և ցանկացած դժվարություն ձեզ համար իրական աղետ է: Այդ իսկ պատճառով, նշանի շատ ներկայացուցիչներ ցանկություն կունենան կիսատ թողնել սկսած կարևոր գործերը:

Որքան շատ ժամանակ տրամադրեք սիրելիների հետ շփմանը, այնքան ներդաշնակ կզարգանան ձեր հարաբերությունները, ընդ որում՝ ոչ միայն այսօր, այլ նաև հետագայում: Սիրահարված Խոյերը կարող են հաճելի անակնկալներ մատուցել սիրելիներին, այդ ջանքերն, անկասկած, բարձր կգնահատվեն:

Ցուլ: Լավ է, որ հեշտ հաջողությունների ակնկալիք չունեք: Այսօր ստիպված կլինեք շատ քրտինք թափել, որևէ ձեռքբերում ունենալու համար: Այն մարդիկ, ում սովոր եք վստահել, կխախտեն նախկին պայմանավորվածությունը, սակայն այդ հարցում նրանց չեք մեղադրի, քանզի գիտակցում եք, որ հանգամանքները փոխվել են, և ինքներդ էլ հաճախ մոռանում եք ձեր խոստումները:

Մտերիմների հետ շարունակ հարաբերություններ պարզելը՝ նշանի շատ ներկայացուցիչների կարող է նյարդայնացնել, անգամ հունից հանել: Փորձեք հանգստություն պահպանել և տուրք չտալ հույզերին: Առավել համբերատար և զուսպ եղեք, անգամ եթե գիտակցաբար հրահրում են ձեզ, այդ կերպ միայն կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից:

Երկվորյակ: Փորձեք սրտին մոտ չընդունել այն բոլոր անախորժությունները, որ կարող են ծագել օրվա առաջին կեսին: Հետագայում ամեն բան շատ ավելի լավ կդասավորվի: Պարզապես հանգստություն պահպանեք և աշխատեք վեճերի մեջ չներքաշվել: Օրվա ընթացքում բոլոր հարցերը կկարգավորվեն: Նրանք, ովքեր առանձնապես չեն համակրել ձեզ, բարեհամբյուր կլինեն և, ցանկացած հարցում, կաջակցեն:

Եթե ցանկանում եք դրական լիցքեր ստանալ, ապա երեկոյան չարժե մեկուսանալ: Հանդիպեք ընկերներին, համախոհներին, ծանոթներին և նրանց հետ լավ ժամանակ անցկացրեք: Թեթև ֆլիրտը ձեզ մոտ հրաշալի կստացվի, այնպես որ՝ սիրային արկածների հավանականությունը մեծ է:

Խեցգետին: Այսօր ապավինեք մարդկանց ճանաչելու ձեր կարողության: Այն ձեզ չի հիասթափեցնի: Անգամ առաջին հանդիպումից ստացած տպավորությունը ճիշտ է: Հարաբերություններում հեշտ կողմնորոշվելու ունակությունը՝ կօգնի թե՛ անձնական և թե՛ գործնական հարցերում: Եթե թեթև ֆլիրտի ցանկություն առաջանա, ապա մի զրկեք ձեզ այդ հաճույքից, այն ոչ միայն դրական լիցքեր կհաղորդի, այլ նաև անմոռաց ռոմանտիկ պահեր կպարգևի:

Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի կենտրոնանալ աշխատանքի վրա, սակայն, բարեբախտաբար, լուջ վրիպումներ չեն լինի: Այնուամենայնիվ, ցանկալի չէ ծայրահեղ ուշադրություն պահանջող գործեր ձեռնարկել:

Առյուծ: Բարենպաստ օր է վաճառելու համար այն իրերը, որոնք այլևս պետք չեն: Օրը հարմար է նաև հաջող գործարքներ կնքելու համար: Գործնական ակտիվությունն այսօր օգուտ կբերի: Գործարարի ձեր հոտառությանը կնախանձեն անգամ նրանք, ովքեր ամենևին էլ սկսնակ չեն այդ գործերում, վերջիններս կփորձեն, ամեն գնով, օգուտ քաղել և համագործակցել ձեզ հետ: Դաշնակիցների ընտրության հարցում առաջնորդվեք գորրծնական շահերով, մի կողմ դրեք անձնական վերաբերմունքը:

Նշանի շատ ներկայացուցիչներ կցանկանան, անձնական կյանքին վերաբերող, կարևոր որոշումներ կայացնել և որոշ արմատական փոփոխություններ կատարել: Սակայն հիմա դրա ժամանակը չէ: Փորձեք չկորցնել ինքնատիրապետումը:

Կույս: Օրը կարող է վերջնականապես հիասթափեցնել ձեզ: Ոչ այն պատճառով, որ մի շարք լուրջ դժվարություններ կծագեն, այլ այն, որ չափազանց միապաղաղ և դատարկ կթվա, մինչդեռ ինքներդ սուր զգացողությունների և արկածների ակնկալիքներ ունեք: Նախքան դրանց որոնումներով զբաղվելը՝ գնահատեք ձեր հնարավորությունները, ռիսկերը, փորձեք շատ բան չվտանգել: Հաշվի առեք, որ ֆինանսական գործարքների համար օրը բարենպաստ չէ անգամ նրանց համար, ովքեր հասցրել են հմտանալ այդ գործում:

Ազատ ժամանակ սպասվածից շատ կունենաք: Այդ ընթացքում կարող եք որոշ բաներ թույլ տալ ձեզ, կոսմետիկ առողջարարական պրոցեդուրաները ճիշտ տեղին կլինեն: Կարող եք զբաղվել յոգայով, պարերով: Իսկ մարտարվեստի պարապմունքներից, ավելի լավ է հրաժարվել:

Կշեռք: Ամեն բան լավ է, սակայն շարունակ մռայլ տրամադրության մեջ եք և ինչ-որ անախորժությունների եք սպասում, այն դեպքում, երբ դրա համար ոչ մի պատճառ չունեք: Փորձեք վանել վատ մտքերը և տուրք չտալ երևակայությանը: Լավատեսորեն տրամադրվեք, դա կօգնի զերծ մնալ անտեղի անհանգստությունից :

Երիտասարդ կանանց հետ շփումը լավ ազդեցություն կունենա: Նրանց կհաջողվի ուրախացնել և առույգացնել ձեզ, կոգեշնչվեք նոր գործերով: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերություններում փորձեք նախաձեռնող լինել, բայց, միևնույն ժամանակ, զգույշ եղեք, քանզի ձեր քայլերը կարող են սխալ գնահատվել:

Կարիճ: Հնարավորինս շատ աշխատեք, ջանք ու եռանդ մի խնայեք և մեծ հաջողությունների կհասնեք: Այսօր քչերը կցանկանան օգնել ձեզ, ինչի համար ամենևին էլ չարժե անհանգստանալ: Դուք ինքնուրույն գլուխ կհանեք ստեղծված իրավիճակից, ինքներդ կհաղթահարեք բոլոր դժվարությունները, և, միևնույն ժամանակ, շատ կարևոր տեղեկություններ կստանաք:

Մտերիմների հետ հարաբերությունները փոքր-ինչ լարված են, քանզի այսօր տարված եք ձեր սեփական խնդիրներով և հաճախ աչքաթող եք անում նրանց, ովքեր ձեր կողքին են: Բարեբախտաբար, լուրջ տարաձայնություններ չեն ծագի, և եթե սիրելի մարդկանց ավելի շատ ուշադրություն դարձնեք, ապա հարաբերությունները լիովին կվերականգնվեն:

Աղեղնավոր: Մի շտապեք և առավել ուշադիր եղեք: Ասօր հաջողությունը հիմնականում կախված է հակառակորդների կազմակերպած ծուղակները շրջանցելու ձեր ունակություններից: Դժվար թե կարիք լինի որևէ մեկից խորհուրդ հարցնել, մտերիմների փորձը ձեզ չի օգնի: Իրավիճակը, որում հայտնվել եք, բարդ է : Նախ փորձեք կողմնորոշվել սեփական զգացմունքներում :

Նոր գործեր ձեռնարկեք միայն այն դեպքում, եթե լիովին համոզված եք, որ դրանք իրենց ավարտին կհասցնեք: Երկարաժամկետ նախագծերը կարող են անորոշ ժամանակով ձգձգվել, իսկ պատճառը ոչ միայն դուք եք, այլ նաև անբարենպաստ հանգամանքները:

Այծեղջյուր: Այսօր կարող եք մեծ հաջողությունների հասնել, եթե օրը նվիրեք ստեղծագործական մոտեցում պահանջող գործերին: Չեք ցանկանա հետևել կանոններին և անել այն, ինչ ձեզնից ակնկալում են: Այսօր ձեզ համար շատ ավելի հետաքրքիր է նոր փորձարկումներ կատարել, փորձել այն ամենն, ինչը նախկինում չեք արել: Հենց այս առանձնահատկության շնորհիվ էլ, նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հետաքրքիր ծանոթություններ կհաստատեն:

Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի: Անգամ լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո հոգնածություն չեք զգա: Հրաշալի օր է առողջարարական պրոցեդուրաներ սկսելու, նաև որևէ դիետայի հետևելու համար:

Ջրհոս: Ավաղ, այսօր հնարավոր են մի շարք տհաճ անակնկալներ: Առաջին հերթին, դա վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր հակված են ապավինել ներքին ձայնին, այլ ոչ թե առողջ տրամաբանությանը: Իրավիճակը ճիշտ գնահատել չի ստացվի, շատերը սեփական երևակայության զոհ կդառնան: Վնասները նվազեցնել կստացվի միայն այն դեպքում, եթե իրավիճակն այլ տեսանկյունից դիտարկեք և օբյեկտիվորեն գնահատեք: Որքան էլ զարմանալի է, այսօր օգնություն կստանաք այն մարդուց, ով բազմիցս քննադատել է ձեզ:

Հաճելի իրադարձությունները ևս բացառություն չեն: Աշխատավայրում հնարավոր են հետաքրքիր անակնկալներ: Օրվա երկրորդ կեսին ի հայտ կգան ձեզնով հետաքրքրված անձինք: Վերջիններս որքան էլ համակրելի լինեն, նրանց հետ շփումներում առավել զգույշ և ուշադիր եղեք:

Ձկներ: Համակերպվեք այն մտքի հետ, որ օրն իր հետ մեծ հաջողություններ չի բերի: Մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք, թեկուզ և փոքր, ձեռքբերումներ ունենալ: Ձեր ջանքերն աննկատ չեն մնա, և, առհասարակ, շատերի ուշադրությունը կգրավեք: Այսօր կարող եք ևս մեկ քայլ առաջ գնալ դեպի ձեր նպատակների իրագործումը:

Շատ բան կախված կլինի ձեր արտաքին տեսքից: Եվ բանն այն չէ, թե ինչ տպավորություն կթողնեք շրջապատի վրա, քանզի այսօր արտաքին տեսքը մեծ ազդեցություն կունենա ձեր ինքնագնահատականի վրա: Հետևաբար արեք ամեն բան լավ տեսք ունենալու համար:

Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան«Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով` անվճար բնակարանով. Թեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի ՌԴ ԶՈւ-ի Կիևի վրա hարձակման հետևանքով զnhվել է 24 մարդ. Ուկրաինայի ԱԻՊԾ Փոխանցեք Թրամփին լավագույն մաղթանքները և ասեք նրան, որ Բելառուսում նա հուսալի ընկերներ և կողմնակիցներ ունի. ԼուկաշենկոՈւժեղ Մարտունի. լուսանկարներԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran TimesԳտիր լրտես Օնիկին․ Նարեկ ԿարապետյանԱնչելոտին երկարաձգել է պայմանագիրը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ Մերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Հազվագյուտ կապտա-կանաչ «Օվկիանոսի երազանք» ադամանդը վաճառվել է ռեկորդային՝ 17.3 միլիոն դոլարով Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ ԿարապետյանՄոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Արևմուտքի՝ Երևանին իրենով անելու փորձերը. ԼավրովՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԲրիթնի Սփիրսը Լոս Անջելեսի ռեստորանում վերականգնողական բուժումից հետո տարօրինակ տեսարան է ստեղծել՝ գոռալով, հաչալով և դանակով Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել. նահանգապետՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանԻրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Փոփոխությունները շատ մոտ են. Գոհար ՂումաշյանՓոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՃամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-իցԴՕԿ կուսակցությունը նախ գաղափարախոսություն է, իսկ թռնողներ ամենուրեք կան․ Արշակ ԿարապետյանԵթե պայքարելու իմաստ չկար, ինչո՞ւ էր Նիկոլը 2018-ին և ընտրությունների ընթացքում խոսում, նախընտրական ծրագրում արձանագրում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին. Տիգրան ԱբրահամյանՀատվածներ նախագահականի առջև էսօրվա իմ ելույթից․ Կարպիս ՓաշոյանՈւժեղ Հայաստանը այսօր գնացել էր Սևան քաղաք. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր դաշտի առաջատարն այսօր «Ուժեղ Հայաստանն» է․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելԵկեղեցին հայերին համախմբող միակ կառույցն է. Սամվել ԿարապետյանԱլիևի հետ բանավեճը անիմաստ է, նրա խոսքերում ճշմարտություն փնտրելը՝ վտանգավոր․ Հրայր ԿամենդատյանՄոտ մի՛ արի, ես զզվում եմ քեզնից, իմ երեխուն եմ ուզում. զոհվածի մայրը՝ Փաշինյանին Պետք է վերականգնենք մեր պատվը որպես երկիր ու դա անելու է ուժեղ ղեկավարը. Նարեկ ԿարապետյանԵրեվանի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանում շարունակվում են քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումներըՈւժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան Ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանն ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 2.5 անգամ կբարձրացնի. Նարեկ ԿարապետյանԻմ պլանավորած բիզնեսների մեջ չի եղել պարտություն․ Սամվել Կարապետյանը՝ Նազենի Հովհաննիսյանին Փաշինյանի չքմեղացումը. հարված արևմտամետներին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր. Հրաչյա Ռոստոմյան Հայաստանում գործազրկության պաշտոնական ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը. Աշոտ ՖարսյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իվետա Տոնոյանի ասուլիսն` ուղիղՍևանում շարունակվում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավը. լուսանկարներ