Մոսկվա մեկնած երկու ինքնաթիռ հայտնվել է կայծակի հարվածի տակ
ՄիջազգայինՄոսկվա մեկնած երկու ուղևորատար ինքնաթիռ հայտնվել է կայծակի հարվածի տակ: Այս մասին Interfax-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:
«Զեկույցի համաձայն՝ նախօրեին մթնոլորտային էլեկտրականության հարվածի տակ է հայտնվել Աստրախանից «Վնուկովո» օդանավակայան ուղևորվող «Բոինգ» ինքնաթիռը, ինչպես նաև՝ Պրահայից «Շերեմետևո» օդանավակայան ուղևորվող Airbus-ը: Ուղևորները և անձնակազմերի անդամները չեն տուժել», - պատմել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ վայրէջքից հետո ինքնաթիռների ֆյուզելյաժների արտաքին մասի վրա հայտնաբերվել են վնասվածքների հետքեր: