Ավստրիայի սահմանադրական դատարանն օրինական է ճանաչել Ադոլֆ Հիտլերի տան սեփականազրկումը
ՄիջազգայինԱվստրիայի բարձր դատարանը վճռել է, որ կառավարությունն իրավունք ունի սեփականազրկել տունը, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը՝ անկախ նրանից, որ սեփականատերը հրաժարվել է վաճառել այն, փոխանցում է AP-ն։
Ավստրիայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ կառավարությունը «լիովին իրավասու է» սեփականազրկել Բրաուաու ամ Ինում տունը՝ Գերմանիայի հետ սահմանի մերձակայքում։ Նշվում է, որ «Ադոլֆ Հիտլերի տան սեփականազրկումը տեղի է ունեցել ըստ օրենքի եւ ելնելով հասարակական շահերից՝ փոխհատուցում է վճարվել, հետեւաբար այն ոչ սահամանդրական չէ»։
Կառավարությունը ցանկանում է վերակառուցել շինության ֆասադը՝ նեոնացիստների համար գրավչությունը նվազեցնելու եւ գործակալությանն առաջարկելու նպատակով, որը սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար սեմինարներ է անցկացնում։