Կոլումբիական ավիաընկերությունը մտադիր է առանց նստատեղերի բյուջետային չվերթներ իրականացնել
ՄիջազգայինVivaColombia բյուջետային ավիաընկերությունը մտադիր է իր օդանավերից հանել բոլոր նստատեղերն ու ուղևորներին կանգնած տեղափոխել:
Ինչպես նշում է The Independent-ը, ավիաընկերության ղեկավարության կարծիքով՝ այս քայլը հնարավորություն կտա ավելի մեծ թվով ուղևորների տեղավորել օդանավում, ինչպես նաև զգալի նվազեցնել ուղեվարձը:
VivaColombia-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ուիլյամ Շոուն նշել է, որ նոր բյուջետային չվերթները թույլ կտան Կոլումբիայի աշխատավոր դասին ևս օգտվել ինքնաթիռներից:
«Հենց հիմա էլ կան բազմաթիվ մարդիկ, որոնք պատրաստ են կանգնած թռչել, միայն թե դրա համար ավելի քիչ գումար վճարեն»,-նշել է Շոուն: