Սա բացառիկ ու յուրահատուկ տարեդարձ է, երբեք նմանը չեմ ունեցել. Գայանե Փայտյանը 43 տարեկան է
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հաղորդավարուհի Գայանե Փայտյանը, ով ընդամենը 15 օր առաջ է մայրացել, այսօր նշում է ծննդյան 43-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում Գայանեն նշեց, որ այսօր կյանքի ամենամեծ նվերների հետ է նշում տարեդարձը, ինչը անգնահատելի երջանկություն է:
«Այսպիսի ծննդյան օր երբեք չեմ ապրել, աղջիկներս իմ ամենամեծ նվերներն են, որպիսիք երբեք չեմ ունեցել: Զգացողություններս բացատրել չեմ կարող, ես պարզապես երջանիկ եմ»,- նշեց օրվա հերոսուհին:
Գայանե Փայտյանը խոստովանում է, որ աղջիկների ծնունդից հետո կյանքն ամբողջությամբ փոխվել է.
«Օրվա 99 տոկոսը աղջիկներինս է: Նրանցով եմ զբաղված, քանի որ հիմնականում ես ու ամուսինս ենք զբաղվում նրանց խնամքով, իհարկե, տատիկների օգնությամբ: Կստեմ, եթե ասեմ, հեշտ է միանգամից երկու երախայի խնամքը, բայց ես հասցնում եմ ու ինձ երջանկացնում են այս հաճելի հոգսերը: Փոփոխությունները նաեւ հոգեպես եմ զգում, երեւի հենց սա է մոր զգացողությունները, մոր ապրումներն ու սպասելիքները: Ես էլ մայրական բնազդով զգում եմ նրանց, հասկանում, թե տվյալ պահին ինչու են լաց լինում եւ ինչ են ուզում»,- հավելեց երջանիկ մայրիկը:
Շարունակությունը՝ այստեղ: