Նոյեմբերի 7-ից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կմեկնարկեն ծառերի և թփերի սանիտարական էտի աշնանային աշխատանքները: Վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների ուժերով իրականացվող գործընթացը կվերահսկի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը:Հիմնականում էտման կենթարկվենթեղիները, թխկիները, բարդիները, կաղնիները և վթարային վիճակում գտնվող ծառատեսակները։Ըստ Երևանի քաղաքապետին կից բնապահպանական խորհրդի մասնագետների եզրակացության՝խորէտ կարվի միայնթեղի տեսակի ծառերի դեպքում, քանի որ արդյունքումկապահովվինշված ծառատեսակի հիվանդ, չորացած և դեկորատիվ տեսքը կորցրած ճյուղերի հեռացումը։Աշնանային էտը կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը: Այդ ընթացքում էտման կենթարկվի շուրջ 12000 ծառ:
Այս մասինOrer.am-ին հայտնում են Երևանի Քաղաքապետարանից: