Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»


Լիբանանահայ գործիչներ Սարգիս և Զվարթ Նաջարյանները ՀՀ սփյուռքի նախարարությունում պարգևատրվել են

Լիբանանահայ գործիչներ տեր և տիկին Սարգիս և Զվարթ Նաջարյանները հունիսի 30-ին հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց  Զվարթ Նաջարյանի՝ «Հայկական Կարիտաս» բարեգործական կազմակերպության կենտրոնական վարչությունում, Հայ Կաթողիկե եկեղեցու կրթական խորհրդում և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամում ծավալած մեծածավալ գործունեությունը:

«Տիկին Զվարթն իր ողջ կյանքը նվիրել է հայ մանուկների կրթության և դաստիարակության գործին: Իր ամուսնու՝ հայ լրատվական դաշտի վաստակաշատ խմբագիր Սարգիս Նաջարյանի հետ նա կյանքի փառահեղ ճանապարհ է անցել՝ Լիբանանի հայկական համայնքում իրականացնելով հայապահպան կարևոր առաքելություն», -նշեց նախարարը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սփյուռքի նախարարը առանձնակի կարևորեց «Հայկական Կարիտաս»-ի գործունեությունը՝ նշելով, որը իր ստեղծման օրվանից կառույցը անմիջական աջակցություն է տրամադրել հազարավոր մարդկանց Հայաստանի համայնքներում:

Բարձր գնահատելով Հայաստան-Սփյուռք գործակցությանը մատուցած ծառայությունները, մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունները և ազգային հասարակական գործունեությունը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը Զվարթ Նաջարյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պարգևի համար՝ Զվարթ Նաջարյանը նշեց. «Այս պահն ինձ համար ոչ միայն ուրախություն և պատիվ է, այլև պատասխանատվություն՝ շարունակել ծառայելու իմ ժողովրդին: Այսօր Հայկական Կարիտասը ամուր հիմքեր ունեցող կազմակերպություն է` հստակ սահմանված առաքելությամբ և ռազմավարական ուղղություններով: Մենք պիտի շարունակենք մեր հայանպաստ գործունեությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Սփյուռքում:  Ազգաշեն գործունեությամբ է զբաղվում ՀՀ սփյուռքի նախարարությունը, իսկ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը առաքելություն է իրականացնում»:

Այնուհետև Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանն անդրադարձավ Հայ Կաթողիկե Պատրիարքության Սուրբ Գրիգոր Նարեկացի կենտրոնի և լրատվական գրասենյակի վարիչ-քարտուղար, «Մասիս» ամսաթերթի խմբագիր Սարգիս Նաջարյանի գործունեությանը՝ նշելով, որ Սարգիսը երկար տասնամյակներ խմբագրել է ՍԴՀԿ գլխավոր պաշտոնաթերթ «Արարատ» օրաթերթը (Լիբանանյան պատերազմի ժամանակ միայնակ է խմբագրել թերթը), սփյուռքահայ այլ պարբերականներում հանդես է եկել հայությանը հուզող խնդիրների մասին բազմաթիվ հրապարակումներով: 

Աստղիկ Գևորգյանը Սարգիս Նաջարյանին պարգևատրեց Հայաստանի ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» մեդալով:

Սարգիս Նաջարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Աստղիկ Գևորգյանին՝ հայ լրատվական դաշտում տասնամյակների աշխատանքն արժևորելու և Սփյուռքի նախարարությանը՝ իր տիկնոջ՝ Զվարթ Նաջարյանի գործունեությունն ու վաստակը գնահատելու համար: «ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումն ու գործունեությունն անհրաժեշտություն էր Սփյուռքի համար: Հպարտությամբ եմ ուզում հիշել, որ նախարարության ստեղծումից անմիջապես հետո ես առաջին սփյուռքյան լրագրողն էի, որ հարցազրույց վերցրի նախարար Հրանուշ Հակոբյանից: Այդ հարցազրույցում տեղ գտած մտքերն ու գաղափարներն առ այսօր արդիական են», - նշեց Սարգիս Նաջարյանը:

Վաստակաշատ լրագրողը ընդգծեց նաև, որ իրենց ընտանիքն ականջալուր է նախարարի կոչին, քանի որ տուն են գնել Հայրենիքում, ամեն տարի այցելում են Հայաստան և հաշվեհամար են բացել հայաստանյան բանկում:

Նաջարյան ընտանիքի մասին գնահատանքի խոսքով հանդես եկավ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ կաթողիկեների առաջնորդ, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ նախագահ, Գերաշնոհ Տեր Ռաֆայել արք. Մինասյանը: «Տեր և տիկին Նաջարյաններն այսօր արժանիորեն պարգևատրվել են իրենց վաստակի համար: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դիպուկ աչք ունի, քանի որ նկատում և արժևորում է լավագույն գործիչներին»,- ընդգծեց արքեպիսկոպոս Մինասյանը:

Նաջարյան ընտանիքի մասին իրենց սրտի խոսքն ասացին ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Եղիկ Ճերեճյանը, նկարիչ Ռուդիկ Պետրոսյանը, «Հայկական Կարիտաս» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներ Անահիտ Գևորգյանն ու Ֆլորա Սարգսյանը:

 

Իրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՀերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանՀոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ Գալստյան