Պուտինն ու Մերկելը քննարկել են G20-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Համբուրգում կայանալիք G20-ի գագաթնաժողովի օրակարգի հիմնական թեմաները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Կրեմլի կայքի հաղորդագրությունը:
«Անդրադարձ է կատարվել նաև կլիմայական փոփոխությունների հարցով փարիզյան համամաձայնագրի խնդրին և երկկողմ համագործակցության մի շարք հարցերի»,- ասվում է հաղորագրության մեջ:
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ՌԴ նախագահն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև թուրք գործընկերոջ` Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: