Պուտինն ու Էրդողանը քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցը
Միջազգային«Շարունակվել է սիրիական ճգնաժամի կարգավորման մի շարք հիմնական հարցերի քննարկումը` հաշվի առնելով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հովանու ներքո Սիրիայի հարցով Աստանայում հուլիսի սկզբին գումարվող հինգերորդ միջազգային հանդիպումը», - ասված է հաղորդագրության մեջ:
Երկու երկրի առաջնորդները նաև պայմանավորվել են առաջիկայում հետագա հանդիպումների ու քննարկումների մասին: