Հրվ. Կորեայի նախագահն ասել է Հս. Կորեայի հետ երկխոսություն սկսելու նախապայմանը
ՄիջազգայինՀարավային Կորեայի նախագահ Մուն Չժե-ինը Վաշինգտոնում ելույթ ունենալու ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային սադրանքներին վերջ տալը կամ այնտեղ ձերբակալված ԱՄՆ քաղաքացիներին ազատ արձակելը կարող են հիմք դառնալ Փհենյանի հետ երկխոսություն սկսելու համար:
«Օրինակ՝ մենք կարող ենք երկխոսություն սկսել Հյուսիսային Կորեայի հետ, երբ այդ երկիրը խոստանա դադարեցնել միջուկային և բալիստիկ սադրանքները, կամ էլ, օրինակ, երկխոսության համար հուսալի նախապայման կարող է դառնալ Փհենյանի կողմից այնտեղ պահվող 3 ամերիկացիներին ազատ արձակելը»,-ասել է հարավկորեացի ղեկավարը:
Չժե-ինն ընդգծել է, որ երկխոսության վերջնական նպատակը Հյուսիսային Կորեայի վիճահարույց միջուկային ծրագրի ոչնչացումն է, ինչը, ըստ Հարավային Կորեայի նախագահի, պետք է իրականացվի փուլ առ փուլ:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին իրավիճակը շարունակում է լարված մնալ Կորեական թերակղզու շուրջ: