Փոխհրաձգություն նյույորքյան հիվանդանոցում, կան տուժածներ
ՄիջազգայինՓոխհրաձգություն է տեղի ունեցել Նյու Յորքի Բրոնքս թաղամասի հիվանդանոցում, կան տուժածներ, հայտնում է Associated Press-ը։
Հրաձգությունը սկսվել է տեղական ժամանակով 14։50-ին հիվանդանոցի 16-րդ հարկում։ The New York Times թերթի տվյալներով, վիրավորվել է երեք բժիշկ։
Նյու Յորքի հիվանդանոցում հրաձգություն կազմակերպած անձը մահացել է, երեք մարդ է տուժել, հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով ոստիկանությունը։
CNN-ի տվյալներով, հրաձիգն ինքնասպան է եղել, իսկ նրա կողքին հայտնաբերվել է մի կին, որը վիրավորում էր ստացել հրաձգության հետեւանքով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։