ԱՄՆ-ի ու Ֆիլիպինների ռազմանավերը համատեղ ռազմածովային պարեկություն են իրականացրել
ՄիջազգայինԱՄՆ-ի ու Ֆիլիպինների ռազմանավերը համատեղ ռազմածովային պարեկություն են իրականացրել ֆիլիպինյան վտանգավոր հարավային ջրերում ՝ տարածաշրջանում իսլամական ակտիվության ու ծովահենության առթիվ միջազգային համայնքի աճող մտահոգության կապակցությամբ, փոխանցում է Reuters-ը։
ԱՄՆ ՌԾՈՒ USS Coronado ռազմանավը միացել է ֆիլիպինյան նավատորմի Ալկարաս հածանավին, Սուլուում պարեկություն իրականացնելու համար, որտեղ 2015-ի ապրիլից ծովահենները բազմիցս հարձակվել են առեւտրային նավերի վրա։
Միջազգային համայնքը վախենում է, որ ԻՊ զինյալները կարող են հատել Մալայզիայի ու Ինդոնեզիայի միջեւ ծովային սահմանները, որպեսզի միանան մուսուլման ահաբեկիչներին, որոնք գրավել են Մարավի քաղաքը՝ Ֆիլիպինների հարավում։
ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ ռազմածովային պարեկությունն իրականացվել է Ֆիլիպինների կառավարության հրավերքով։