Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


Ինչպիսին են Արմեն Աշոտյանի աշխատասենյակն ու աշխատասեղանը. BlogNews.am-ի ֆոտոշարքը

BlogNews.am-ը գրում է.

Չափահաս մարդն իր օրվա մեծ մասն անցկացնում է աշխատանքի վայրում, այդ իսկ պատճառով յուրաքանչյուրը փորձում է այն հարմարեցնել իր անձնական նախասիրություններին և, որքան հնարավոր է, հարմարավետ ու հաճելի դարձնել: Եվ հենց այս փաստն էլ հաշվի առնելով՝ հոգեբանները մարդուն ուսումնասիրելիս առաջինը փորձում են վերլուծել նրա աշխատանքային միջավայրը:

BlogNews.am-ը հետաքրքիր շարք է սկսել, որի շրջանակներում իր ընթերցողին է ներկայացնում հայտնի քաղաքական և հասարակական գործիչների աշխատասենյակներն ու աշխատասեղանները: Միասին փորձենք բացահայտել նրանց բնավորության անհայտ կողմերը:

Այս անգամ այցելել ենք ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին:

Պարոն Աշոտյանի նախկին աշխատասենյակի համեմատությամբ՝ այս սենյակն աչքի էր ընկնում ավելի հանգիստ և բաց գունային գամմայով, սակայն պատճառն ամենևին էլ ճաշակի փոփոխությունը չէ:

«Ընտրվելով Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ և տեղափոխվելով այս աշխատասենյակ՝ դեռ չեմ հասցրել այն ամբողջությամբ հարմարեցնել ինձ: Ժամանակի սղության պատճառով տեղափոխել եմ միայն առաջին անհրաժեշտության պարագաները, և միջավայրի ստեղծման մասին խոսելը վաղ է»:

Աշխատասենյակում ճոխություններն ու ավելորդությունները շեղում են ուշադրությունը

Արմեն Աշոտյանը աշխատանքային միջավայրը չափազանց կարևոր է համարում:

«Խոսքն ամենևին էլ ճոխությունների և ավելորդությունների մասին չէ, ճիշտ հակառակը՝ այդ ամենը շեղում է ուշադրությունը և չի ստեղծում աշխատելուն նպաստող մթնոլորտ: Միջավայրը պետք է մի կողմից հանգիստ լինի, մյուս կողմից՝ տրամադրի մտածելուն: Ես մասնագիտությամբ բժիշկ եմ և շատ եմ կարևորում մտածելու համար համապատասխան մթնոլորտի ստեղծման պայմանները՝ դա կլինի գունային գամմայի լուծումներով, թե որևէ աքսեսուարի միջոցով»:

«Սեղանիս է այն ամենը, ինչն անհրաժեշտ է միտք և բովանդակություն ստեղծելու համար՝ թուղթ, գրիչ և համակարգիչ: Կան նաև մի քանի կարևոր հուշանվերներ, որոնք աշխատելու ընթացքում երբեմն օգնում են մի քանի րոպեով լիցքաթափվել: Չեմ հասցրել սեղանիս տեղադրելու համար երեխաներիս լուսանկարները ևս բերել. դրանք միշտ իմ աշխատասեղանին են, որտեղ էլ որ լինեմ»:

Սա հուշանվեր ժամացույց է, որը պարոն Աշոտյանը նվեր է ստացել ՌԴ իր գործընկերոջից՝  Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովից:

Աշխատասեղանի իրերից Արմեն Աշոտյանն առանձնացնում է այս ավազե ժամացույցը.

«Այն ինձ հիշեցնում է, որ ժամանակն արժեք է, այն շատ արագ է անցնում, պետք է գնահատել ամեն րոպեն: Խորհրդարանում մենք պետք է մեր աշխատանքներում վերահաստատենք այս միտքը, որ ժամանակը շատ թանկ արժեք է»:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի երդումը դրված է այն սեղանին, որի շուրջ Արմեն Աշոտյանը հանդիպումներ և քննարկումներ է անցկացնում պատգամավորների և տարբեր երկրների դեսպանների հետ:

Կրթության և գիտության նախարար եղած ժամանակները հիշեցնող հուշանվեր

Արմեն Աշոտյանն իր հետ նոր աշխատասենյակ է բերել Կրթության և գիտության նախարար եղած ժամանակները հիշեցնող հուշանվեր զանգ, որը նրան նվիրել է Էստոնիայի կրթության նախարարը:

Նոր աշխատանքի արդյունքում ծանրաբեռնվածությունս չի նվազել

«Նոր աշխատանքի արդյունքում ծանրաբեռնվածության նվազում չի նկատվում, վերաբաշխում է նկատվում: Իհարկե, յուրաքանչյուր մարդ ինքն է տնօրինում իր աշխատաժամանակը և զբաղված է այնքան, որքան պատրաստ է աշխատել, իսկ ես նախաձեռնող մարդ եմ և սիրում եմ ամբողջությամբ կատարել իմ պարտականությունները և արդյունավետ աշխատել»:

Այս պահին Արմեն  Աշոտյանը կարդում է Ադրբեջանին վերաբերող մի քանի զեկույցներ, որոնցից մի շարք հետաքրիր տեղեկություններ կարելի է ստանալ, և աշխատում է Եվրանեստի խորհրդարանական համաժողովի և «Եվրախորհրդարան-Հայաստան» համագործակցության խմբի աշխատանքային փաստաթղթերի վրա: Երկուսի հետ էլ մեծ աշխատանքներ կան անելու:

Մարդիկ հավատում են, որ գրքի գողը գող չէ

Աշխատասենյակում մեծ տեղ են զբաղեցնում գրքերը: Դրանց մի մասը քարոզչական գրքեր և զեկույցներ են Արցախի և Ադրբեջանի մասին, որոնք պարոն Աշոտյանը բերել և բաժանում է հանձնաժողովների անդամներին ու պատվիրակությունների ղեկավարներին, որպեսզի նրանք կարդան և ավելի տեղեկացված լինեն մեզ համար այդքան կարևոր թեմայից:

«Գրքերիս մեծ մասը ևս չեմ հասցրել տեղափոխել, բայց մի քանի կարևոր և սիրելի գրքեր բերել եմ, որոնք սեղանիս չեմ դնում, քանի որ շատ մարդիկ «գրքի գողը գող չէ» ասացվածքին հավատում են (ժպտում է)»:

Նա առանձնացրեց մի քանի հետաքրիր գրքեր, որոնք խորհուրդ կտա ընթերցել լրագրողներին և քաղաքագետներին.

- Wilfried Martens. «Europe: I Struggle, I Overcome»

(Սա ԵԺԿ նախկին նախագահ, լուսահոգի Վիլֆրեդ Մարթենսի հեղինակած գիրքն է, որի հայերեն թարգմանությամբ զբաղվելու մտադրություն ունի պարոն Աշոտյանը)

- Пьер Манан. «Общедоступный курс политической философии»

- Универсальный цитатник политика и журналиста

- Барбара Такман. «Ода политической глупости. От Трои до Вьетнама»

Այսօր համացանցում ակտիվ են իմ ակտիվությունը քննադատող բոլոր քաղաքական գործիչները

«Ես հայ քաղաքական գործիչներից առաջինն էի, ով ակտիվություն էր ցուցաբերում համացանցում: Այն ժամանակ ինձ քննադատողներից շատերը չէին հասկանում, որ Ֆեյսբուքը սոցիալական ցանց է, ուր, բացի զվարճանքից, կա նաև շփում, սեփական կարծիքն արտահայտելու և մյուսների կարծիքը լսելու լայն հնարավորություն: Ուրախ եմ, որ նաև իմ ջանքերի շնորհիվ ֆեյսբուքյան մշակույթը կայացավ որպես հայկական քաղաքականության մաս: Իհարկե, դժվար էր հաղթահարել քննադատությունների այդ ալիքը, բայց այսօր համացանցում ավելի ակտիվ են այն քաղաքական գործիչները, ովքեր ինձ քննադատում էին ակտիվությանս համար, որքան էլ չուզեն խոստովանել այդ փաստը: Ներկայիս պասիվությունն ավելի շատ կապված է նոր աշխատանքիս բնույթի հետ: Հիմա իմ պարտականությունները միջազգային հարաբերություններն ու արտաքին կապերն են, ինչը, բնականաբար, փոխել է Ֆեյսբուքում ստեղծվելիք բովանդակության ուղղությունը և լսարանը. հիմա իմ էջում կտրուկ շատացել են օտարալեզու գրառումները, որոնք, հայ հասարակությունից բացի, պետք է բավարարեն նաև դրսից իմ ընթերցողներին»:

«Բացի Ֆեյսբուքից՝ ամեն առավոտ առաջին հերթին բացում եմ Parliament.am կայքը, ապա օրվա լրահոսին ծանոթանալուց հետո Google-ում փորձում եմ փնտրել՝ վերջին 24 ժամվա ընթացքում իմ մասին ինչ է գրվել: Քննադատություններին ադեկվատ եմ մոտենում, եթե դրանք ունեն բովանդակային իմաստ»:

Պայքարել և փնտրել, գտնել և չընկրկել

Վալտեր Սքոթի այս տողերը կրթությամբ ու աշխարհայացքով բժիշկ և աշխատանքով ու ապրելակերպով քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանի համար կյանքի ունիվերսալ բանաձև են. այն կարող է կյանքի բանաձև դառնալ յուրաքանչյուր մարդու համար: Յուրաքանչյուրը պետք է կյանքում փնտրի իր նպատակը, պայքարի, գտնի և երբեք չհանձնվի:

Նյութը պատրաստեց՝ Անի Հակոբյանը

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ Օվերչուկ