Հոնկոնգում սկսվել է ամենամյա բողոքի երթը
ՄիջազգայինՀոնկոնգում՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի մեկնելուց մի քանի ժամ հետո սկսվել է բողոքի ամենամյա երթը։ AP-ը հայտնում է, որ հազարավոր մարդիկ են միացել դեմոկրատական կոալիցիային աջակցող երթին, որը սկսվել է Վիկտորիայի պուրակից։
Նրանք անցնելու են քաղաքի փողոցներում, չնայած շոգին ու հազարավոր ոստիկաններին, որոնք շարվել են երթի երթուղու երկայնքով։
Երթի մասնակիցներն իրենց հետ տանում են պաստառներ՝ Չինաստանի ու Հոնկոնգի առաջնորդների հայտարորությունների վերաբերյալ քննադատություններով։ Պաստառներից մեկի վրա Սի Ցզինպինն է պատկերված Մաո Ցզեդունի ոճի գլխարկով ու գրությամբ․ «Տապալենք Կոմունիստական կուսակցությունը։ Տապալենք Սի Ցզինպինին»։