Իսպանիայում ենթադրյալ ահաբեկչի են ձերբակալել
ՄիջազգայինԻսպանական Մալագա քաղաքում Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները ձերբակալել են տղամարդու, որը կասկածվում է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ռազմական գործողությունների մասնակցելու համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Իսպանիայի ՆԳ նախարար Խուան Իգնասիո Սոիդո Ալվարեսին:
«Քաղաքացիական գվարդիան ձերբակալել է 29-ամյա տղամարդու, որը կասկածվում է Սիրիայում ԻՊ-ի կողմից երկու տարի ռազմական գործողությունների մասնակցելու համար», - գրել է նա Twitter-ում:
Հունիսի 28-ին Իսպանիայի ՆԳ նախարարությունը հայտնել է, որ իրավապահ մարմինները վեց մարդու են ձերբակալել Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում՝ ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով:
Հայտնի է, որ այժմ Իսպանիայում գործում է ահաբեկչական սպառնալիքի հնարավոր հինգ մակարդակներից չորրորդը. երկրում պարբերաբար անցկացվում են ենթադրյալ ծայրահեղականներին ձերբակալելու գործողություններ: Իսպանիայի ՆԳ նախարարության տվյալների համաձայն՝ 2015 թվականից գրոհայինների հետ կապ ունենալու կասկածանքով երկրում ձերբակալվել է ավելի քան 220 մարդ: